Հանրագիտարան

Պախիստախիս

Պախիստախիսի հայրենիքը Ամերիկայի արևադարձային շրջաններն է: Սա մշտադալար բազմամյա թուփ է: Տարածված է միայն մի տեսակը:

Պախիստախիսը դեղին  է`   Pachystachys lutea, այն աճում է մինչև    50 սմ:  Բավականին բարակ ցողունի վրա  տեղավորված են օվալաձև խոշոր, սրացած ծայրերով, մի քիչ կնճռոտ մուգ կանաչ տերևները: Հասկատիպ  դեղին կամ կարմիր ծաղիկներին ծածկող տերևների  երկարությունը հասնում է մինչև 10սմ : Իրենք`   ծաղիկները,  սպիտակ են մոտ 5սմ երկարությամբ  և շատ գեղեցիկ ձև ունեն: Պախիստախիսը ծաղկում է գարնան վերջից մինչև աշուն, դա նշանակում է, որ դեղին ծածկող տերևները երկար դիմանում են, չնայած ծաղիկները արագ թառամում են:

Խնամքը
 
  • Ջերմաստիճանը: Գերադասելի է 18-20°С աստիճան տաքությամբ սենյակ, ձմռանը ամենաքիչը 14°С:
  • Լուսավորությունը: Պախիստախիսը սիրում է լուսավոր տեղ, պայծառ լույս`  ամռանը պաշտպանված արևի ուղիղ ճառագայթներից:
  • Ջրելը: Առատ ջրել գարնանն ու ամռանը: Ձմռանը ջրում են չափավոր, թողնելով հողը չորանա, բայց լրիվ չորացնել հարկավոր չէ: Ապրիլից օգոստոս երկու շաբաթը մեկ պարատացնել սենյակային բույսերի համար նախատեսված պարարտանյութերով:
  • Օդի խոնավությունը: Պախիստախիսը գարնանը և ամռանը   սիրում է հաճախակի և պարբերաբար ցողվել:
  • Տեղափոխում: Պախիստախիսը տեղափոխում են տարին մեկ անգամ`   գարնանը: Լավ դրենաժը պարտադիր է:
  • Բազմացում: Կատարվում է  10-15սմ երկարությամբ ճյուղերի կտրոններով: Լավ կլինի մի քանի կտրոն դնել մի թաղարի մեջ:

Աղբյուր`   Ankakh.com

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: