Հանրագիտարան

Ալպիական մանուշակ

Ալպիական մանուշակի`   այդ հիսքանչ ծաղկող բույսի ժողովրդականությունը տարեցտարի աճում է: Տնային պայմաններում աճեցնում են երկու տեսակ`   պարսկական ալպիական մանուշակ և եվրոպական :

Երկու տեսակն էլ գրավիչ են իրենց հիանալի յուրօրինակ ծաղիկներով: Պարսկական ալպյան  մանուշակը ծաղկում է ձմռանը: Ա. մանուշակը  բազմայա բույս է, այն ձևավորում է պալարասոխուկ: Պալարները տափակակլորավուն ձևի են 15սմ տրամագծով: Պալարը աճի միայն մի կետ ունի և նրա վնասվելը բույսի  մահվան պատճառ է դառնում:

Ա.մանուշակի պայծառ գույները  ուժեղ արևներ են`    այդ ծաղիկներում ապրում է  արևի լույսը:
Այս բույսը օգտակար է պահել  տանը , որտեղ ապրում են զգացմունքային մարդիկ, ընկճվող, փոփոխական բնավորությամբ, որոնց տրամադրությունը կախված է շրջապատի կարծիքից: Ա.մանուշակի արևային ծաղիկները ազատագրում են փակված էներգիան:  Շնորհիվ ա.մանուշակի տանը ստեղծվում է ազատ մթնոլորտ, ցանկություն է առաջանում միմյանց  համար որևէ հաճելի բան անել:
 
Արմատին կից, մուգ կանաչավուն կաշվատիպ սրտանման տերևները տեղավորված են մինչև 30սմ երկարության ցողուններին  և ունեն դեկորատիվ մոխրա-արծաթավուն նախշ:
 
Շատ յուրատեսակ ծաղիկներ են.սրացած, ետ թեքված, երբեմն բախրամայի նմանվող թերթիկներով, կարծես էկզոտիկ թիթեռների երամ է պտտվում բույսի շուրջը: Գույների տեսականին շատ լայն է. ստեղծվել է ձյունասպիտակ ծաղկի հիբրիդ, վարդագույնի երանգներից մինչև մուգ կարմիր, բորդո և մանուշակագույն:  Ծաղկելը տևում է երկար`  մինչև  3,5 ամիս: Կախված տեսակից, տնային պայմաններում ծաղկելը սկսում է հոկտեմբերի կեսերից մինչև մարտի վերջը: Շատ հաճախ ալպյան մանուշակի մասին ասում են, որ նա շատ քմահաճ  բույս է: Իրականաում այն պահանջկոտ չէ և այն բոլոր պահանջները, որ նա ներկայացնում է, դյուրին է բավարարել:
 
Ծաղկման շրջանում ա.մանուշակի համար անհրաժեշտ է լուսավոր, բայց ոչ արևոտ,  զով սենյակ: Օպտիմալ ջերմաստիճանը ձմռանը 10 – 14 աստիճան է: Ավելի բարձր ջերմաստիճանը կարող է վատ ազդել բույսի վրա: Բարձր ջերմաստիճանի դեպքում ա.մանուշակին պետք է ցողել ջրով ամեն օր, բայց որ ջուրը չկաթի  պալարասոխուկի բողբոջային մասի և ծաղիկների վրա :
  • Լուսավորությունը: Ծաղկող   ա.մանուշակը լուսասեր է, բայց նրան հարկավոր է պաշտպանել արևի ուղիղ ճառագայթներից (եթե ծաղկումը ուշացել է):
  • Ջրելը: Ա.մանուշակը ջրում են հավասարաչափ, չթողնել հողը շատ չորանա կամ շատ ջուր մնա թաղարում: Ջրել միայն  փափուկ,  տան ջերմաստիճանի ջրով (ջուրը չպիտի կաթի  պալարասոխուկի բողբոջային մասի վրա): Թոռոմած ծաղիկները կամ դեղնած տերևները չի կարելի  կտրել դանակով կամ մկրատով, այլ «պտտեցնելով» զգուշորեն պոկել`   փորձելով չվնասել աճման տարածքը: Ուշ գարնանը`   ծաղկման շրջանի ավարտից հետո, գալիս է հանգստի շրջանը:

Հունիսին պալարը մերկանում է: Սովորաբար տերևների դեղնելը սկսելուն պես ջրելը զգալի պակասեցնում  են, ջրում են հազվադեպ `  չթողնելով հողը շատ չորանա: Ա. մանուշակի արմատները չեն մահանում, նրանք կենսունակ են: Թաղարը հանգստի ընթացքում դնում են ստվերոտ տեղ: Երբ սկսում են հայտնվել երիտասարդ տերևները, սովորաբար դա հունիս-օգոստոսն է, ա.մանուշակը տեղափոխում են նոր հողային խառնուրդի մեջ: Տեղափոխումից հետո բույսը նորից դրվում է լուսավոր տեղ: 

Ուշադրություն դարձրեք, որ տեղափոխման ժամանակ պալարները խորը չթաղվեն հողի մեջ, մեկ երրորդը, նույնիսկ կեսը պետք է մնա հողի մակերեսին, դա բարենպաստ է անդադառնում բույսի հետագա ծաղկմանը: Բույսի թաղարը հարկավոր է ընտրել`    հաշվի առնելով պալարասոխուկի չափսերը:  Ա. մանուշակը չի սիրում մեծ թաղարներ, նրան այդ թաղարներում վատ են ծաղկում և սկսում են փտել: Դրա համար փոքր  պալարասոխուկի համար ( 1 – 1,5տարի) պետք է ընտրել  7 – 8 սմ տրամագծով   թաղարը, իսկ 2 – 3 տարեկանի համար`    14 – 15 սմ տրամագծով: Հողի և սոխուկի միջև ընկած տարածությունը պետք է լինի ոչ ավել  2 – 3 սմ-ից: Դա շատ կարևոր է ա. մանուշակ աճեցնելու համար:  Հիշեք, որ սոխուկի ներքևի արմատների վրայի հողի շերտը չի կարելի քանդել, լավ կլինի բույսը տեղափոխել այդ հողագնդով: 

Տեղափոխումից մեկ ամիս անց ա.մանուշակը կարելի է պարարտացնել: Լավ կլինի օգտագործել  պատրաստի թույլ հեղուկային խառնուրդ: Պարարտացնում են ամիսը մեկ մինչև ծաղկման վերջը:

Անհրաժեշտ ռեժիմի և կանոնների պահպանման դեպքում ա. մանուշակները կարող են ամեն տարի տալ մի քանի տասնյակ ծաղիկներ  20 – 25 տարի շարունակ:

Հնարավոր խնդիրները.
  1. Դեղնող տերևներ, ամուր և առողջ ծաղիկներ. Պատճառը`   ամենահավանականը տաք չոր օդն է : Ա. մանուշակը վատ է տանում   17 աստիճանից բարձր ջերմաստիճանը: Այլ պատճառներից  կարող են լինել ոչ բավականաչափ ջրելը կամ չափից դուրս պայծառ արևը:
  2. Բույսի վախճանը, ծաղկաբերները և տերևները փափուկ են ու փտում են. Պատճառը չափից ավելի թաց հողն է, հատկապես,  երբ ջուր է ընկնում պալարի վերին մասին: Երբեք մի ջուր մի լցրեք  պալարի վերին աճման մասի վրա:
  3. Ծաղկման կարճ շրջան. Պատճառները տարբեր են: Ամենահավանականը շատ բարձր ջերմաստիճանն է, սխալ ջրելը և չոր օդը: Պարբերաբար պարարտացրեք աճի և ծաղկման շրջանում :
  4. Դեֆորմացված և փոքր տերևներ. Պառճառը ա. մանուշակի տիզն է և փտումը: Վնասատուների հայտնվելուն պես, անհրաժեշտե ամեն շաբաթ տերևները լվանալ   ինսեկտիցիդի օճառով (կարելի է օգտագործել կենդանիների օճառ): Լրացուցիչ կարելի ցողել ցանկացած ինսեկտիցիդային պրեպարատով, բնակարանում ավելի լավ է օգտագործել «Ֆիտովերմ» կամ «Ագրավերտոն» , քանի որ այն հոտ չունի:

Աղբյուր`   Ankakh.com

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: