Հանրագիտարան

Յատրոֆա

Յատրոֆան Մոլոչայի ընտանիքի ներկայացուցիչ է, դրանք ծառեր են, թփեր և բազմամյա բույսեր, որոնք պարունակում են կաթնանման հյութ:

 

Այն տարածված է Ամերիկայի և Աֆրիկայի արևադարձային գոտիներում:  Jatropha  անվանումն առաջացել է հունական  Jatrys — բժիշկ և  tropha — կերակուր բառերից:
Սա  իր  անսովորությամբ հիանալի  բույս է, որն ունի  շշաձև ցողուն, որը անբողջ ձմեռ մերկ է, իսկ վաղ գարնանը նետում է հովանոցաձև ծաղկատու `  մանր կարմիր ծաղիկներով: Ավելի ուշ երկար ցողունի վրա աճում են տերևները :
Խոշոր Յատրոֆան թանկարժեք բույս է, սակայն նրա խնամքը դժվար չէ: Նա ծաղկում է կանոնավոր կերպով `   երկար ոտիկների վրա հովանոցաձև ծաղկեպսակով: Հաճախ ծաղկումը սկսում է մինչև տերևների ի հայտ գալը, հետո հայտնվում են լայնաթաթ տերևները երկար ցողունների վրա, որոնք հասնում են 10-20սմ:
 
Տեսակները
 
Ճեղքված Յատրոֆա (Jatropha multifida)
Ոչ մեծ թուփ է, որը հասնում է 2-3 մետր բարձրության, ծածկված է գեղեցիկ տերևներով, որոնք բաժանված են 7-11 մասերի`   մինչև 30 սմ տրամագծով: Տերևները մուգ կանաչ են, թեթևակի կապտավուն երանգով և ավելի բաց գույնի  կենտրոնով: Ժամանակի ընթացքում նրանք թափվում են`   մերկացնելով ցողունի ստորին մասը: Երիտասարդ բույսը հիշեցնում է երիտասարդ արմավենի և շատ դեկորատիվ տեսք ունի:
Ճեղքված Յատրոֆայի ծաղիկները պայծառ են, հավաքված են հովանոցաձև ծաղկեպսակում: Արևադարձային պայմաննեորում Յատրոֆան կլոր տարին ծաղկում է, հատկապես տարվա շոգ ամիսներին: Ծաղկելուց հետո  առաջանում են դեղին եռանիստ պտուղներ  մոտավորապես 2,5սմ երկարությամբ, որի ներսում սպիտակ  ճարպային պտղամիսն է շագանակագույն , 1սմ երկարությամբ  երեք կորիզներով:
Բույսի բոլոր մասերը թունավոր են: Յատրոֆայի հյուսվածքների վնասվածքից առաջանում է կիսաթափանցիկ հեղուկ, որը կարող է գրգռել մաշկը:
 
Հոդատապային Յատրոֆա (Jatropha podagrica)
Սուկուլենտ, տերևաթափ թփեր են, պալարանման հաստացած ցողունով: Հոդատապային Յատրոֆան տարբերվում է իր յուրօրինակ ցողունով`  հաստ հիմքով և նեղացած վերին մասով: Աճի նման տեսակը հատուկ է քարքարոտ տեղանքին, որտեղ  հնարավորություն չկա ձևավորել ստորգետնյա օրգաններ, պահեստավորված խոնավություն, այդ պատճառով ջուրը հավաքվում է ցողունի հաստացած ստորին մասում:
Հոդատապային Յատրոֆան ունի ևս մեկ առանձնահատկություն: Ցողունները ամրացված են ոչ թե տերևի ծայրին, այլ տերևի  մեջտեղին մոտ: Բույսի բարձրությունը հասնում է 50-70 սմ: Տերևները թաթանման են, կլոր և հասնում են 15-18 սմ տրամագծի: Նրանց գույնը կախված է տարիքից`  երիտասարդները մուգ կանաչ և փայլուն են, տարիքի հետ գույնը բացվում է: Իսկ հասնելով ամենամեծ չափսի `  մգանում են և դառնում անփայլ: Տերևի  ներքին մասը և ցողունը բաց գույնի են և ծածկված են գորշ նստվածքով: Բարդ հովհանոցաձև ծաղկեբույլը հայտնվում է անմիջապես աճման կետից: Սկզբում երևում են համեստ  կոկոնները և տեսանելի են միայն ամենախոշորները: Նրանք դանդաղ են հասունանում և հասնելով տերևների հասակին`   աճը արագանում է: Կոկոնները գույն են ստանում և բացվում են կորալա-կարմիր ծաղիկները`  1սմ տրամագծով: Ծաղիկները հոտ չունեն: Մի հովանոցի վրա կարելի է տեսնել արական և իգական ծաղիկներ: Արական ծաղիկները դիմանում են մեկ օր, բայց անմիջապես հետո նորն է ծաղկում: Մեկ հովանոցի ծաղկումը տևում է մոտ մեկ շաբաթ:Բնական պայմաներում Յատրոֆան   ծաղկում է  տարվա տաք եղանակներին:
 
  • Խնամք և լուսավորություն: Յատրոֆան գերադասում է լուսավոր, արևոտ, բայց ոչ անմիջապես արևի  ճառագայթների տակ: Գերադասելի են արևմտյան և արևելյան պատուհանները:
  • Ջերմաստիճանը: Լավագույնը ամառը օդի ջերմաստիճանը 18–22°C, ձմռանը  14–16°C:  Ձմռանը բույսը կարելի պահել տնային պայմաներում  Յատրֆայի խնամքը հեշտացնելու համար:
  • Օդի խոնավությունը: Յատրոֆան առանձնապես կարիք չունի ցողելու և լավ է տանում չոր օդը: Ժամանակ առ ժամանակ բույսի տերևները արժե խոնավ շորով սրբել:
  • Ջրելը: Յատրոֆան գերադասում է չափավոր ջրում ամռանն ու գարնանը:  Ջրում են հողի վերին շերտի չորանալու դեպքում: Շատ ջրվելու դեպքում բույսը կարող է փտել:  Ձմռանը ջրելը պակասեցվում է: Եթե Յատրոֆան աշնանը կամ ձմռանը տերևաթափ է լինում , ջրելը դադարեցվում է: Նորմալ սկսում են ջրել բողբոջներ երևալուց հետո:
  • Պարարտացում: Գարնանն ու ամռանը յատրոֆային պարարտեցնում են ամիսը մեկ անգամ կակտուսների համար նախատեսված պարարտանյութերով:
  • Տեղափոխումը: Յատրոֆային տեղափոխում են 2-3 տարին մեկ գարնանը: Բույսը կարիք ունի լայն և ոչ խորը թաղարի, լավ դրենաժի:
  • Բազմացումը: Յատրոֆան բազմացնում են սերմերով կամ կտրոններով, բայց սերմերը վերցնելը դժվար է, քանի որ նրանք արագ կորցնում են ծլունակությունը:
  •  Հիվանդություներն ու վնասատուները: Եթե փտում են արմատները և բույսը մահանում է, նշանակում է գերջրում է տեղի ունեցել: Հարկավոր է պակասեցնել ջրելու հաճախականությունը: Եթե տերևների դեղնում են   ու  թափվում, նշանակում է, որ բույսը  վարակվել է  սարդոստայնային տիզով: Հարկավոր է բույսը 2-3 անգամ ցողել գոլ ջրով: Ուժեղ վարակի դեպքում անհրաժեշտ է մշակել ինսեկտիցիդով: Բույսը դեֆորմացվում է և ծաղիկները  թափում են, ուրեմն վարակվել է  տրիպսով: Անհրաժեշտ է լվալ բույսը տաք ցնցուղով և մշակել ինսեկտիցիդի լուծույթով: Աճի դանդաղման պարագայում տեղի է ունեցել  գերպարարտացում: Հարկավոր է պարարտացնել զգուշ, նախօրոք հողը խոնավեցնելուց հետո: Տերևների գունաթափման և թոռոմելու դեպքում  պատճառը ջրելու  ջրի ցածր ջերմաստիճանն է: Արժե բույսը ջրել մի փոքր գոլ ջրով:

Աղբյուր`  Ankakh.com

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: