Հանրագիտարան

Յակոբինիա

Յակոբինիան (Յուստիցիա) բազմամյա, մշտադալար բույս է և պատկանում է ականտյա ընտանիքին:

Բնության մեջ այն աճում է Հարավային Ամերիկայում`   Մեքսիկայում , Բոլիվիայում, Բրազիլիայում և հասնում է մինչև 2 մետր բարձրության: Յակոբինիան ունի ուղիղ ցողուններ, որոնց գագաթին ձևավորվում են յուրօրինակ խիտ հասկեր վարդագույն, կարմիր կամ դեղին ծաղիկներով:

Տնային պայմաններում հայտնի են  Յակոբինիա մարմնային  կամ Յակոբինիա կարմիր (Jacobinia carnea), Քիչ ծաղկավոր Յակոբինիա (Jacobinia pauciflora) , Ֆրիզոստեֆանի Յակոբինիա (Jacobinia chrysostephana).
Բույսը սիրում է պայծառ, ցրված լույս առանց արևի ուղիղ ճառագայթների: Իդիալական տեղը արևելյան կամ արևմտյան պատուհաններն են: Հարավային պատուհանագոգին յակոբինիան պետք է պաշտպանել արևից, քանի որ նրա տերևներին կարող են հայտնվել այրվածքներ:
 
Ամռանը ծաղիկը հարկավոր է հանել մաքուր օդին`  պատշգամբ կամ պարտեզ: Ձմռանը յակոբինիաների մեծ մասի համար լավագույն ջերմաստիճանը 16 – 18 °C: Քիչ ծաղկավոր Յակոբինիայի համար ձմռանը  ջերմաստիճանը պետք է լինի ավելի  ցածր`    մոտ 12 °C.
 
Գարնան-ամռան ժամանակաշրջանում  յակոբինիան առատ են ջրում, ձմռանը այն կրճատում են : Ծաղիկը չի սիրում հողի չորություն, դրանից նրա տերևներն ու ծաղիկները թափվում են:
Օդի խոնավությունը նույնպես պիտի բարձր լինի: Մասնագետները խորհուրդ են տալիս ժամանակ առ ժամանակ նրան ցողել:
Բույսը պարարտացնում են ակտիվ աճի ընթացքում`  երկու շաբաթը մեկ, միներալներով և օրգանական պարարտանյութերով: Իսկ սեպտեմբերից փետրվար ամիսը մեկ անգամ:
Յակոբինիան տեղափոխում են ամեն տարի գարնան սկզբում:
 
Կարմիր  Յակոբինիան ծաղկում է ապրիլից սեպտեմբեր: Ծաղկելուց հետո կամ վաղ գարնանը բույսը հարկավոր է էտել: Դա արվում է նոր ճյուղերի աճի , նաև լավ ծաղկելու համար: Քիչ ծաղկավոր Յակոբինիան ծաղկում է նոյեմբերից մարտ:  Նրա էտումը պետք կատարել հունիսին, հակառակ դեպքում երիտասարդ կոկոնները կտուժեն:
Յակոբինիան բազմացնում են վերին կտրոններով փետրվար-մարտ ամիսներին: Կտրոնները լավ են արմատակալում ջերմոցային պայմաններում`  օգտագործելով ֆոտոհորմոններ և տաքացնելով մինչև 24 °C: Արմատները երևում են 3 շաբաթից: Բույսի ճյուղավորումն արագացնելու համար  նրա ծայրերը «կսմթում» են: Ավելի խիտ թուփ ստանալու համար  մասնագետները խորհուրդ են տալիս թաղարում տնկել երկու երիտասարդ բույսի կտրոն:
Յակոբինիան կարող է վարակվել կարմիր սարդոստայնային տիզով: Այդ ժամանակ նրա տերևները դեղնում են և ծածկվում լաքաներով: Բույսի վրա երևան է գալիս բարակ սարդոստայն: Այդ վնասատուից ազատվելու համար հարկավոր է բույսը լվալ գոլ ջրով, հեռացնել  վնասված տերևները և     ավելացնել օդի խոնավությունը:
 
Աղբյուր`   Ankakh.com
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: