Հանրագիտարան

Հուդայածառ

Հուդայածառ արճվանը (Cercis) բակլազգիների ընտանիքի տերևաթափ ծառերի և թփերի ցեղ է: Տերևները պարզ են, մատնաջիղ, կլորավուն, հիմքում՝ սրտաձև, ծաղիկները՝ երկսեռ, վարդագույն: Պտուղը ունդ է:

ՀՀ տարածքում (Մեղրու նախալեռնային շրջանում) բնական վիճակում աճում է Գրիֆիթի հուդայածառ (C.Griffithii): Ոչ խոշոր թուփ է, բազմանում է սերմերով: Գրանցված է ՀՀ Կարմիր գրքում: Արհեստական անտառներում, պուրակներում, ճանապարհների եզրերին (Երևան, Արմավիր, Իջևան, Նոյեմբերյան և այլն) կան հուդայածառի խմբակցություններ: Հուդայածառը գեղազարդիչ է, օգտագործվում է կանաչապատման նպատակով (Երևանի Ա.Իսահակյանի պուրակ, Կոմիտասի անվան զբոսայգի): Բնափայտն արժեքավոր է, սակայն սահմանափակ տարածվածության պատճառով լայն կիրառություն չունի:

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: