Հանրագիտարան

Հորթալեզու

Հորթալեզուն (Anchusa) շիխար, հավաժիպակ, գաղտրիկազգիների ընտանիքի երկամյա կամ բազմամյա խոտաբույսերի ցեղ է։

Հայտնի է մոտ 40 տեսակ, ՀՀ-ում 1՝ իտալական հորթալեզու (A. italica)։ Աճում է Կոտայք, Վայոց Ձորի, Գեղարքունիքի, Սյունիքի մարզերում, Երևանի մերձակայքում։

Ցողունի բարձրությունը 30-100 սմ։ Տերևները ձվաձև են կամ երկարավուն-նշտարաձև, ծաղկաբույլը՝ հուրանանման, ծաղիկը՝ երկնագույն-կապույտ, պտուղը՝ ընկուզիկ։
Դեղաբույս է։ Պարունակում է սապոնիններ, կարոտին։ Մոլախոտ է։
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: