Հանրագիտարան

Հողմածաղիկ

Հողմածաղիկը (Anemone), որին այլ կերպ կոչում են հովածաղիկ, հողմավարդ, ծափկոտրուկ, պատվարդ, գորտնուկազգիների (հրանունկազգիներ) ընտանիքի բազմամյա խոտաբույսերի ցեղ է:

Հայտնի է 90 (այլ տվյալներով`  150) տեսակ, ՀՀ-ում`   4-5: Աճում է Սյունիքի, Վայոց ձորի, Գեղարքունիքի և այլ մարզերում: Ցողունի բարձր. 10-85 սմ: Արմատամերձ տերևները թաթաձև-բաժան են, ցողունայինները`   բլթկավոր, օղակաձև դասավորված, ծաղկաբույլը`   կիսահովանոց, ծաղիկը`   սպիտակ, դեղին, վարդագույն, պտուղը`  բազմաընկուզիկ: Դեղաբույս է: Պարունակում է ալկալոիդներ, սապոնին, ներկանյութ և այլն: Հողմածաղիկը թունավոր է:

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: