Հանրագիտարան

Հիրիկ (Iris)

Հիրիկը կամ զամբեղը (Iris) հիրիկազգիների ընտանիքի բազմամյա, կոճղարմատավոր խոտաբույսերի ցեղ է։

Տերևները թրաձև են, երկար, ծաղիկները՝ կապույտ, մանուշակագույն, սպիտակ կամ դեղին։ Պտուղը տուփիկ է։ ՀՀ-ում հանդիպում է 14 տեսակ՝ կովկասյան, սրաշաքիլ, ցածրաճ, նրբագեղ, ցանցավոր, կղմինդրաձև ևն, որոնք աճում են ՀՀ բոլոր գոտիներում։

 

Գեղազարդիչ բույսեր են։ Բոլոր տեսակները գրանցված են ՀՀ Կարմիր գրքում, էնդեմիկ՝ նրբագեղ հիրիկը, որը հայտնի է նաև բարբզնակ կամ լալազար անունով, բնական բուսուտների կրճատման պատճառով գրեթե անհետացել է։

 

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: