Հանրագիտարան

Հինածաղիկ

Հինածաղիկը զգայնուկազգիների ընտանիքի միամյա կամ բազմամյա խոտաբույսերի ցեղ է։ Հայտնի է 400 տեսակ, ՀՀ-ում 1՝ սովորական հինածաղիկ (I. noli-tangere)։ Աճում է Լոռու, Սյունիքի, Գեղարքունիքի մարզերում և այլուր։

Ցողունի բարձրությունը 30-120 սմ։ Տերևներն ատամնաեզր են, ձվաձև կամ էլիպսաձև, ծաղիկը՝ վառ դեղին, պտուղը՝ տուփիկ։ Դեղաբույս է։ Պարունակում է թթուներ, վիտամին C։ Ներկատու է։

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: