Հանրագիտարան

Հափուկ

Հափուկը հափուկազգիների ընտանիքի միամյա, հազվադեպ՝ բազմամյա խոտաբույս է, երբեմն՝ կիսաթփերի տեսքով։

Տերևները հերթադիր են, ամբողջական կամ փետրաձև կտրտված, ծաղիկներն անկանոն են, երկսեռ՝ խմբված հասկանման կամ ողկուզանման ծաղկաբույլերում։ Պտուղը տուփիկ է։

ՀՀ-ում հայտնի է 6 տեսակ (դեղին, հոտավետ, գնդապտուղ, մանրապտուղ ևն)՝ տարածված ստորին և միջին լեռնային գոտիների քարքարոտ վայրերում, անտառների բացատներում ևն։ Հոտավետ հափուկը (լատ.՝ Reseda odorata) կիրառվում է ծաղկաբուծության մեջ, դեղնավուն հափուկից (լատ.՝ Reseda luteola) ստացվում է ներկանյութ։
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: