Հանրագիտարան

Հացենի

Հացենին ձիթենազգիների ընտանիքի տերևաթափ ծառերի, հազվադեպ՝ թփերի ցեղ է։

Տերևները բարդ են, հակադիր, կենտ փետրաձև, ծաղիկները՝ միասեռ կամ երկսեռ՝ խմբված հուրանաձև ծաղկաբույլերում։ Պտուղը միաբուն թևապտղիկ է։ Ջերմասեր է և չորադիմացկուն։ Մաքուր ծառուտներ չի առաջացնում։

Հայաստանում
 
ՀՀ-ում հայտնի է 2 տեսակ. բարձր կամ սովորական հացենի (F. excelsior), մինչև 30 մ բարձրությամբ ծառ է։ Աճում է գրեթե բոլոր անտառներում՝ կաղնու, բոխու, ղաժու և այլ տեսակների հետ։ Ցրտադիմացկուն է, ապրում է 250-300 տարի։ Կլորատերև հացենին (F. rotundifoila) 15-25 մ բարձրությամբ ծառ է։ Հանդիպում է Տավուշի մարզում (Գետիկի հովիտ), Սյունիքի մարզում, Սևանի ավազանում։
 
Ունեն ամուր, արժեքավոր բնափայտ։ Գեղազարդարիչ են, կիրառվում են կանաչապատման համար։
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: