Հանրագիտարան

Հարսնախոտ

Հարսնախոտը (լատ.՝ Physalis, նաև բոջոջ, բշտի դեղ) մորմազգիների ընտանիքի միամյա կամ բազմամյա խոտաբույսերի ցեղ է։ Հայտնի է 100-120 տեսակ, ՀՀ-ում՝ 1, սովորական հարսնախոտ։ Աճում է Սյունիքի, Տավուշի, Վայոց ձորի, Լոռու մարզերում և այլուր։

 

Ցողունի բարձրությունը 20-100 սմ է։ Տերևները սրտաձև են, ամբողջաեզր կամ ատամնաեզր, ծաղիկները՝ մանր, սպիտակ կամ բաց դեղին, ծաղկաթերթիկների հիմքում կան դարչնագույն բծեր, պտուղը՝ հատապտուղ։
Դեղաբույս է։ Պարունակում է ալկալոիդներ, աղաղանյութեր, վիտամին C, կարոտին, քսանտինային խմբի պիգմենտներ։ Պտուղն օգտագործվում է հրուշակեղենի արտադրության մեջ և թարմ։
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: