Հանրագիտարան

Հավակատար

Հավակատարը (Amaranthus) հավակատարազգիների ընտանիքի միամյա և բազմամյա բույսերի ցեղ է։

Տերևները հերթադիր են, ամբողջական, ծաղիկները՝ մանր, միասեռ (հազվադեպ՝ երկսեռ), կանաչ, դեղնավուն, վառ կարմրավուն՝ խմբված հասկանման ծաղկաբույլերում։

ՀՀ-ում հայտնի է 4 տեսակ. հուրանավոր, սպիտակ, դիմակավորված, սովորական՝ տարածված Ստեփանավանի, Մասիսի, Եղեգնաձորի, Սևանի աղբոտ վայրերում, ցանքատարածություններում։
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: