Հանրագիտարան

Հապալասենի

Հապալասենին (Vaccinium) հապալասազգիների ընտանիքի բույսերի ցեղ է։ Հայտնի է 200 տեսակ։

Առավել տարածված են կարմիր, սև, կապույտ, բարձրաճ և խոշորապտուղ հապլսենիներ։ ՀՀ-ում աճում է անտառային շրջաններում։

Բազմամյա հատապտղային կիսաթփեր են, բարձր 0,3-1,0 մ։ Տերևները՝ երկարավուն, ձվաձև, ծաղիկները՝ սպիտակ կամ բաց վարդագույն, պտուղները՝ խոշոր, գնդաձև, երկարավուն, մաշկը՝ նուրբ, մոմաշերտով։ Պտղամիսը պարունակում է շաքարներ, վիտամիններ։
Օգտագործվում է թարմ և վերամշակված (մուրաբա, ջեմ, հյութ ևն)։ Ունի հակալնդախտային և միզամուղ հատկություն։ Բազմացվում է կտրոններով։
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: