Հանրագիտարան

Համասպրամ

Համասպրամը մեխակազգիների ընտանիքի միամյա կամ բազմամյա խոտաբույսերի ցեղ է։

Տերևները ձվաձև են, ծաղիկները՝ սպիտակ, խմբված կիսահովանոցավոր ծաղկաբույլերում։ Պտուղը տուփիկ է։ Միջին որակի կերաբույս է։

ՀՀ-ում հանդիպում է մեկ տեսակ՝ Բուասսիեի համասպրամ (M. boissieri), որի ցողունի բարձրությամբ 40-80 սմ է։ Աճում է Տավուշի, Սյունիքի, Լոռու և այլ մարզերի կանաչ լեռնալանջերին։
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: