Հանրագիտարան

Հալևորուկ

Հալևորուկը աստղածաղկազգիների ընտանիքի միամյա, երկամյա և բազմամյա խոտաբույսերի, թփերի, երբեմն`   ծառերի ցեղ է:

Տերևները`   երկակի կամ եռակի փետրաձև կտրտված, հաճախ`   թավոտ, ծաղիկները`   դեղին, նարնջագույն, մանուշակագույն`   խմբված զամբյուղներում: ՀՀ-ում աճում է 12 տեսակ, որոնք հանդիպում են ամենուրեք, հիմնականում`   լեռնային տափաստաններում, անտառներում, մարգագետիններում: Կան էնդեմիկ (Լիպսկու, Սոսնովսկու ևն) տեսակներ: Գետային հալևորուկը սառցադաշտային դարաշրջանի ռելիկտ է, պահպանվել է միայն Սևանի ավազանի բարձրլեռնային ճահճուտներում: Գարնանային, փոքրաշաքիլ և այլ հալևորուկները ցանքատարածությունների մոլախոտեր են: Ունեն նաև գեղազարդիչ նշանակություն: Senecio patyphylloides-ը և Senecio fluviatilis-ը գրանցված են ՀՀ Կարմիր գրքում:

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: