Հանրագիտարան

Հալվե (Aloe)

Հալվեն կամ ալոեն (Aloe) թաղաղուազգիների ընտանիքի բազմամյա խոտաբույսերի, թփերի, հազվադեպ`   ծառերի ու լիանների ցեղ է:

Տերևները մսալի են, մոմաշերտով պատած, եզրերը`   փշոտ: Ծաղիկները հիմնականում խողովակավոր կամ նեղ զանգակաձև են՝ կարմիր, նարնջագույն, դեղին: Բազմանում է սերմերով ու վեգետատիվ ճանապարհով: Սենյակային պայմաններում աճեցվում է ծառանման հալվե (A. arborescens), որն արժեքավոր դեղաբույս է: Տերևները և թուրմը պարունակում են ֆերմենտներ, վիտամիններ, եթերայուղեր, գլիկոզիդներ: Հալվեն աճեցվում է ՀՀ ԳԱԱ Երևանի բուսաբանական այգում և Արմավիրի մարզի որոշ տնտեսություններում:

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: