Հանրագիտարան

Հազարատերևուկ

Հազարատերևուկը կամ բյուրատերևուկը, աստղածաղկազգիների ընտանիքի բազմամյա խոտաբույսերի ցեղ է:

Տերևները փետրաձև կտրտված կամ ամբողջական են, ծաղիկները`   սպիտակ, դեղին կամ կարմրավուն`   խմբված վահանիկաձև ծաղկաբույլերում: ՀՀ-ում հանդիպում է 9 տեսակ. նեղատերև, սեպատերև, ասպիրականման, սովորական, մանրածաղիկ, Բիբերշտեյնի, Վիլհելմի, խոզանավոր, դեղնավուն: Աճում են բոլոր բարձունքային գոտիներում, առավել հաճախ`   կիսաանապատներում, տափաստաններում, անտառներում, հացահատիկային ցանքերում: Ավելի կիրառելի է սովորական կամ հատվածատերև հազարատերևուկը, որի տերևներն ու ծաղկաբույլերը պարունակում են եթերայուղեր, ախիլեին ալկալոիդը: Հյութը և թուրմը կիրառվում են ժողովրդական բժշկության մեջ: Որոշ տեսակներ գեղազարդիչ են: Նեղատերև հազարատերևուկը գրանցված է ՀՀ Կարմիր գրքում:

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: