Հանրագիտարան

Կատվախոտ

Կատվախոտը կատվախոտազգիների ընտանիքի բազմամյա խոտաբույսերի ցեղ է:

Տերևներն ամբողջական են կամ փետրաձև հատվածավորված: Ծաղիկները մանր են բարդ վահանաձև, ողկույզաձև ծաղկաբույլերում հավաքված: Հայտնի է ավելի քան 200 տեսակ: Առավել տարածված է դեղորայքային կատվախոտը (Valeriana officinalis): Ցողունն ուղիղ է, բարձրությունը մինչև 2 մ, տերևները հակադարձ են երկարավուն: Ծաղիկները մանր են, բաց վարդագույն կամ սպիտակ, հաճելի հոտով, որից գրգռվում են կատուները:

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: