Հանրագիտարան

Անձխոտ

Անձխոտը (Corydalis) կամ շահթառակը, ծխաբուսազգիների ընտանիքի բազմամյա, հազվադեպ՝ երկամյա կամ միամյա խոտաբույսերի ցեղ է։

Բույսի լատիներեն «Corydalis» անվանումն առաջացել է «cons» (սաղավարտ) արմատից, հավանաբար բույսի ծաղիկների և ռազմահանդերձի այդ պարագայի նմանությունից: Ռուսերեն «хохлатка» -ն ևս պայմանավորված է ծաղկի անսովոր կառուցվածքով:

Հայտնի են մոտ 320 տեսակներ, տարածված հիմնականում հս. կիսագնդում: Հայաստանի տարածքում հանդիպում են  6 տեսակներ՝ Ա. ալպիլական (C. alpestris), Ա. նեղատերև (C. angustifolia), Ա. պարսկական (C. persica), Ա. Մարշալի (C. marshalliana), Ա. Նարինյանի (C. nariniana) և Ա. Էրդելի (C. Erdelii) անվանմամբ: Հանդիպում են Սյունիքի, Արագածոտնի, Կոտայքի մարզերում։ Աճում են անտառներում, մերձալպյան և ապլյան մարգագետիններում։
 
Փոքր բույսեր են, ցողունի բարձրությունը սովորաբար լինում է 5-30 սմ։ Տերևները կտրտված են, ցողունի վրա՝ 2-3 -ական։ Միջատներին գրավելու համար շահթառակի ծաղիկների ներքին տերևիկներն ավելի մուգ են, իսկ ծաղկաբույլը կարող է կազմված լինել մինչև 30 ծաղիկներից: Շնորհիվ ծաղկի անսովոր կառուցվածքի, ծաղկի վարսանդներն ու առէջը պաշտպանվում են անձրևներից: Ծաղկումը տևում է մինչև 10 օր: Պտուղը կարճ, պատիճանման, բազմասերմ տուփիկ է։
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: