Առողջապահություն

Ուղեղի վիրաբուժությունը թույլ է տալիս վերականգնել կորցրած հյուսվածքները

Տորոնտոյի արևմտյան հիվանդանոցի նեյրովիրաբույժներն առաջին անգամ վիրահատություն են նախաձեռնել ուղեղի կորցրած հյուսվածքների վերականգնման համար՝ օգտագործելով պատվաստում:
Այն դեպքում, երբ հիվանդ անոթների պատճառով արյան հոսքը դեպի ուղեղ վատանում է,  հիվանդներն սկսում են արագորեն կորցնել առողջ հյուսվածքները: 
 
Այս կորուստն ազդում է գորշ զանգվածի վրա և հանգեցնում է նեյրոկոգնիտիվ ֆունկցիաների խանգարմանը (մտածողության, ընկալում, հիշողության, հասկացողություն և  գնահատում), արագացնում մտագարության առաջացումը:
 
Վիրաբուժությունից, որն ուղղված էր ուղեղում արյան հոսքի լավացմանը, 11 ամիս անց գիտնականները նկատեցին ուղեղի հյուսվածքների հաստության 5% աճ:
 
Դոկտոր Տումիանսկին ասում է՝ «Ուղեղի հյուսվածքների վերականգնումը հնարավոր էր բավականին հազվադեպ դեպքերում:
 
Մենք կարծում ենք, որ այս խնդիրը  շատ կարևոր է, քանի որ սիրտ-անոթային հիվանդություններով հիվանդանալն ամեն օր աճում է»:
 
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում:
Տեղեկատվությունը տրամադրել է Med-Practic ընկերությունը: