Հանրագիտարան

Ջոն Թայլեր

Ծնվել է 1790 թվականի մարտի 29-ին Վիրջինիայում, որտեղ իր հայրը՝ Ջոն Թայլերը, 1809-1811 թվականներին եղել է նահանգապետ, այնուհետև՝ Վիրջինիայի դաշնային դատարանի դատավոր:

Ջոնը սովորել է իրավաբանություն և 1816-1821 թվականերին եղել է Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի անդամ: 1825-1827 թվականներին եղել է Վիրջինիայի նահանգապետ, իսկ 1827-1836 թվականներին՝ նույն նահանգի սենատոր:

 

1841 թվականի մարտի 4-ին ընտրվել է փոխվարչապետ: Նույն թվականի ապրիլի 4-ին՝ նախագահ Վ. Հարիսոնի մահից հետո, դարձել է նախագահ: ԱՄՆ-ի պատմության մեջ առաջին անգամ Թայլերը սահմանադրական փոփոխություն կատարեց, ըստ որի՝ նախագահի մահից հետո փոխնախագահն է դառնալու նախագահ: 
 
Սույն օրենքը ուժի մեջ էր մինչև 1967 թվականի սահմանադրական բարեփոխումները: Ջոն Թայլերին չհաջողվեց իրականացնել իր կուսակցության սպասելիքները, հակառակը՝ նա անցավ դեմոկրատների կողմը: Դա առաջ բերեց իր դաշնակիցների դժգոհությունը: Նրանց սկսեցին այրել հանրահավաքների ժամանակ:
 
Սակայն Թայլերը շարունակեց կառավարել մինչև 1845 թվականը՝ կոնգրեսի հետ թշնամական հարաբերություններ ունենալով: Նախագահության ավարտից հետո նա վերադարձավ Վիրջինիա: Թայլերը ամուսնացել է երկու անգամ:
 
Եղել է ԱՄՆ-ի 10-րդ նախագահը: Նրա երկրորդ կինը 30 տարով փոքր էր իրենից: Թայլերն առաջին նախագահն էր, ով ամուսնացավ նախագահության տարիներին: Երկու կանանցից ուներ 15 երեխա, ավելին, քան ԱՄՆ-ի որևէ  նախագահ: Մահացել է 1862 թվականի հունվարի 18-ին Ռիչմոնդում:
 
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: