Հանրագիտարան

Գինեսի ռեկորդների գիրք

Աշխարհի ամենահետաքրքրաշարժ, արտասովոր, նաև զվարճալի երևույթների տեղեկատուն, թերևս, Գինեսի ռեկորդների գիրքն է։

Գիրք ստեղծելու գաղափարի հեղինակը «Գինես» հրատարակչության կառավարիչ-տնօրեն Հյու Բիվերն է։ 198 էջանոց առաջին հրատարակությունը լույս է տեսել 1955թ.:

 

1974 «Գինեսի ռեկորդների գիրքը» ևս գրանցվեց այդ գրքում որպես գրահրատարակչության պատմության մեջ հեղինակային իրավունքով պաշտպանված ամենաճանաչված և ամենատարածված գիրքը։ Ամերիկայում առաջին հրատարակությունը լույս է տեսել Նյու Յորքում 1956թ.։

 

Գիրքն այնուհետև տպագրվել է 35 լեզվով և ունեցել 262 հրատարակություն։ Այն բաղկացած է «Մարդ», «Կենդանական աշխարհ», «Բնություն», «Տիեզերք», «Գիտության աշխարհ», «Արվեստ և զվարճալիքներ», «Շինարարական կառույցների աշխարհ», «Մեխանիկայի աշխարհ», «Գործարար աշխարհ», «Մարդու աշխարհ», «Սպորտ», «Խաղեր և մրցումներ», «Այլևայլք» գլուխներից։
 
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: