Առողջապահություն

Հարուստների երեխաները հաճախ են հարբում

Չնայած աղքատությունը մի շարք տհաճությունների և հիվանդությունների ռիսկի գործոն է, նոր հետազոտությունները ցույց են տվել, որ միջին և բարձր խավի երիտասարդները ավելի հաճախ են չարաշահում ալկոհոլը, քան աղքատ խավի իրենց հասակակիցները: Բրիտանացի 5837 տասերեքամյա դեռահասների թվում, որ մասնակցել են հարցմանը, աղքատ խավի ներկայացուցիչները չեն փորձել ալկոհոլի համը: Երբ գիտնականները նրանց հինգ խմբի բաժանեցին, ըստ իրենց ծնողների եկամտի, պարզվեց, որ նրանցից ամենաախքատները 22% ավելի քիչ են խմել հարցմանը նախորդող վեց ամսվա ընթացքում, իսնչպես նաև նրանց մեջ քիչ էին մինչև հարբելը խմածները:

 Ընդ որում այս գործոնից նրանց ետ է պահում, մոր կրթվածությունը: Առավել կրթված մայրերի երեխաները առավել քիչ են խմում:

«Ընդհանուր առմամբ համարվում է, որ հարուստ ընտանիքների ներկայացուցիչները աչքի են ընկնում առողջ սովորույթներով: Մեր աշխատանքը ցույց տվեց, որ դա միշտ չէ, որ այդպես է՚, - բացատրում են հետազոտողները: Գիտնականների կարծիքով հարուստ ընտանիքների դեռահասների համար ալկոհոլը ավելի թույլատրելի է, իսկ լավ կրթված մայրերը մեծ մասամբ ունակ են ճիշտ ապրելակերպ սովորացնել իրենց զավակներին:

Համաձայն արդյունքների, աղքատ ընտանիքի երեխաները քիչ են խմում, նույնիսկ եթե հաշվի չառնենք ծնողների կրթությունը և մասնագիտությունը: Բարձրագույն կրթությամբ մայր ունեցող դեռահասները նաև ավելի քիչ են խմում`   անկախ ընտանիքի եկամտից: Ինչ վերաբերում է ծխելուն,  այս վատ սովորույթը առավել տարածված է ֆինանսապես քիչ ապահովված ընտանիքի դեռահասների մոտ:

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում:
Տեղեկատվությունը տրամադրել է Med-Practic ընկերությունը: