Առողջապահություն

Վիտամին C-ն մրսածության դեմ

70-ական թվականներին Նոբելյան մրցանակի դափնեկիր Լինուս Պաուլինգը հայտարարեց այն մասին, որ վիտամին C-ն մրսածության ու դրա կանխարգելման համար գերազանց միջոց է: Նա խորհուրդ էր տալիս ամեն օր օգտագործել այդ վիտամինի 1000 մգ չափաքանակ:
Վաղուց է քննարկվում այն հարցը, թե որքանով է անվտանգ վիտամինի օրական այս չափաքանակը: Մեծ Բրիտանիայի, ԱՄՆ-ի, Կանադայի բժիշկները խորհուրդ են տալիս օգտագործել օրական վիտամին C-ի ընդամենը 45-95 մգ չափաքանակ՝ նախազգուշացնելով այն մասին, որ դրա շատ չափաքանակը (1000 մգ և ավելի) օրգանիզմի վրա վտանգավոր ազդեցություն կթողնի:
 
Շարունակելով Պաուլինգի թեորեման՝ շատ մասնագետներ կարծում են, որ մրսածության առաջին իսկ ախտանշանների դեպքում հարկ է ընդունել ասկորբինաթթվի «հարվածային» չափաքանակ`   2000-ից 3000 մգ: Իրենց հանձնարարականները նրանք բացատրում են վիտամին C-ի հզոր հակաօքսիդանտային հատկություններով: Մրսածության բուժման հետագա օրերին օրական չափաքանակը կրճատվում է՝ հասնելով 200 մգ-ի:
 
Իսկ ի՞նչ են ասում ընդդիմադիրները: Նրանք չեն բացառում, որ այդ կերպ հնարավոր է կրճատել հիվանդության ընթացքը և մեղմել ախտանշանները: Լիովին կանխել հիվանդությունը, ընդունելով վիտամին C, չի հաջողվի, չնայած՝ 50%-ով նվազում է ռիսկն այն մարդկանց մոտ, որոնք հակված են ֆիզիոլոգիական սթրեսների (ցածր ջերմաստիճանի պայմաններում երկար գտնվելը, երկարատև ֆիզիկական ծանրաբեռնվածությունները):
 
Վտանգը հետևյալն է՝ վիտամին C-ի մեծ քանակությունն ընդունվում է որպես ավելցուկ և օրգանիզմից դուրս գալիս՝ հաճախ հրահրելով ստամոքս-աղիքային ուղու խանգարումներ: Գոյություն ունեն նաև ավելի վատ բարդություններ՝ զարկերակի վնասման հավանականություն, անոթների պատերին խոլեստերինային կուտակների ձևավորում:
 
Ըստ երևույթին, մեզանից յուրաքանչյուրն ինքնուրույն պետք է որոշի մրսածության ժամանակ օրական ինչ քանակությամբ վիտամին C ընդունել: Իհարկե, ավելի լավ է վիտամին C-ի դեղահաբերին դիմել ամենավերջում՝ փոխարինելով այն թարմ մրգերով ու բանջարեղենով՝ բուլղարական կարմիր տաքդեղով, ելակով, սև հաղարջով, կիտրոնով, կաղամբով, մասուրով, կիվիով, անանասով, մանգոյով, նարնջով և այլն:
 
Հեղինակ`   Ն.Ա.
Սկզբնաղբյուր`   Առողջապահության լրատու 1.2012
 
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում:
Տեղեկատվությունը տրամադրել է Med-Practic ընկերությունը: