Հանրագիտարան

Վիլյամ Սարոյանի արձանը Երևանում

2008թ.ի դեկտեմբերի 13-ին, Երևանի կենտրոնում՝ Մաշտոցի պողոտայի և Մոսկովյան փողոցի խաչմերուկում բացվել է Վիլյամ Սարոյանի արձանը, որը հեղինակել է քանդակագործ Դավիթ Երևանցին, ճարտարապետներ՝ Ռուբեն Հասրաթյան և Լևոն Իգիթյան: Արձանը բրոնզից ձուլվել է Չեխիայում:

Արձան տեղադրելու նախաձեռնությունը Համահայկական աշխարհագրական ասոցիացիայի նախագահ, «Օտար, ամայի ճամփեքի վրա» հաղորդաշարի հեղինակ Ռաֆայել Հովհաննիսյանինն է, աջակցել են սփյուռքի հայ բարերարները, կառավարության աջակցությամբ էլ բարեկարգվել է տարածքն ու իրագործվել են պատվանդանի տեղադրման աշխատանքները:

Երևանում Վիլյամ Սարոյանի արձանը բացելու պատիվը վերապահվեց հեղինակ Դավիթ Երևանցուն և մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանին:

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: