Առողջապահություն

Ծիծաղն ամրացնում է առողջությունը

Ծիծաղը ոչ միայն օգտակար է տրամադրությունը բարձրացնելու, այլև առողջության համար: Մարդիկ, որոնք սիրում են ծիծաղել, քիչ են հիվանդանում, հազվադեպ են ջղաձգվում և չգիտեն, թե ինչ բան է դեպրեսիան:
Ծիծաղը հանգստացնում է
 
Ծիծաղն ակտիվացնում է էնդորֆինների արտադրությունը: Դրանք երջանկության հորմոններն են, որոնք օգնում են ազատվել ջղաձգումից ու հուզմունքից:
 
Ծիծաղն ամրապնդում է հարաբերությունները
 
Միասին ծիծաղելու ունակությունը չափազանց կարևոր է լավ ու բարի հարաբերությունների ստեղծման համար: Այն ավելի է մտերմացնում մարդկանց ու թույլ է տալիս ավելի ազատ լինել միմյանց հետ շփման մեջ: 
 
Ծիծաղը դրական ազդեցություն է ունենում մարդու մաշկի վրա
 
Եթե դու հաճախ ես ծիծաղում, ապա կարող ես մոռանալ թանկարժեք բուժիչ-կոսմետիկ միջոցների մասին, որոնք նախատեսված են մաշկի լավացման համար:
 
Ծիծաղը բարձրացնում է մաշկի մկանների տոնուսը և լավացնում արյան շրջանառությունը, որի շնորհիվ ի հայտ է գալիս բնական նուրբ վարդագույն փայլ:
 
Ծիծաղը բարձրացնում է իմունիտետը
 
Մեկ րոպե տևողությամբ անկեղծ ու լիաթոք ծիծաղը շնչառական ուղիներ է ուղարկում մեծ քանակությամբ հակամարմիններ, որոնք պաշտպանում են բակտերիաներից ու վարակներից: 
 
Ծիծաղը նաև նպաստում է լեյկոցիտների առաջացմանը: Լեյկոցիտները պայքարում են բազմաթիվ հիվանդությունների, այդ թվում`   քաղցկեղի դեմ:
 
Ծիծաղն առողջացնում է սիրտը
 
Ծիծաղը նպաստում է արյունատար անոթների լայնացմանը, և արյան շրջանառությունն ավելի լավ է կատարվում: Բժիշկները կարծում են, որ լավ տրամադրությունը փոքրացնում է սրտի երկրորդ նոպայի հավանականությունը:
 
Ծիծաղն անցկացնում է ցավը
 
Բժիշկները վստահեցնում են, որ կենսուրախ մարդիկ ավելի հեշտ են տանում ցավերն ու ավելի արագ են կազդուրվում:
 
Ծիծաղը մաքրում է թոքերը
 
Ծիծաղը լավագույն վարժություններից մեկն է ասթմայով և բրոնխիտով հիվանդների համար: Ծիծաղի ժամանակ թոքերի աշխատանքն ակտիվանում է, որի հետևանքով մեծանում է թթվածնի քանակությունը արյան մեջ, ինչն էլ նպաստում է կուտակված խոնավության վերացմանը:
 
Հեղինակ՝ Ս. Թորոսյան
Աղբյուր՝ Ապագա բժիշկ (1263-64) 6-7
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում:
Տեղեկատվությունը տրամադրել է Med-Practic ընկերությունը: