Հանրագիտարան

Հոնի բերդաքաղաք

Հոնին կամ Հայնին բերդաքաղաք է Կիլիկյան Հայաստանի Ջահան գավառում (ներկայիս Յարփուզ գյուղավանից մոտ 3 կմ հս-արլ.):

XI դ. 2-րդ կեսին մտել է Փիլարտոս Վարաժնունու հայկական իշխանության, այնուհետև`   Կիլիկիայի հայկական պետության մեջ: Փորձելով կաթողիկոսական աթոռը հաստատել իր իշխանության մեջ`   Փիլարտոս Վարաժնունին, Հայոց կաթողիկոս Գրիգոր Բ Վկայասերի (1066-1105) համաձայնությամբ, Պետրոս Ա Գետադարձի քրոջ որդի Սարգսին Հոնում ընտրել է կաթողիկոս (1076-77), որին հաջորդել է Թեոդորոս Ալախոսիկը (1077-91): Փիլարտոսի իշխանության անկումից հետո վերացել է նաև Հոնի կաթողիկոսությունը: Հոնը ավերվել է օսմանյան տիրապետության ժամանակ: Այժմ քրդաբնակ գյուղ է, որի շրջակայքում նշմարվում են հին քաղաքի ու բերդի ավերակները:

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: