Հանրագիտարան

Հանդաբերդ

Հանդաբերդը ԼՂՀ Շահումյանի շրջանի Քնարավան գյուղի մոտ գտնվող հայկական բերդ է: Գտնվում է անտառապատ, բարձր լեռան գագաթին`   1665 մ բարձրության վրա:

Հանդաբերդը կարևոր տեղ է զբաղեցնում Արևելյան Հայաստանի ամրաշինական կառույցների շարքում: Այն պատկանում է Արցախի Ցար շրջանի պաշտպանական կառույցների համակարգին: Հանդաբերն առաջին անգամ հիշատակվում է 854 թ-ին: Բերդից 800 կմ արևելք գտնվում են Հանդաբերդի վանքի ավերակները:

Վաղ շինությունները պատկանում են Vդ.: Ի սկզբանե բերդը ներկայացնում էր իրենից ոչ մեծ շինություն, որը գրավում էր 19х16մ տարածություն:

Հետագայում այդ շինությունը կառուցապատվեց և վերածվեց միջնաբերդի`   շրջապատված հզոր պարսպով: IXդ. առաջին կեսին, Արցախի հյուսիսային տիրությունների իշխան Ատրներսեհ Սմբատյանը կառուցեց բոլոր անհրաժեշտ միջոցները`   ապահով ու երկարատև պաշտպանության համար:
Ամրոցը ձեռք է բերում հսկայական չափեր և վերածվում հզոր պաշտպանական կենտրոնի: Հանդաբերդի շրջակայքում գտնվող որոշ լեռնագագաթներին կառուցված էին պահակակետեր`   այսպես կոչված`   ուղեկից բերդեր: 854թ.-ին իշխան Սմբատյանը կազմակերպում է ապստամբություն արաբական խալիֆայության դեմ:
 
Հանդաբերդը բազմիցս հիշատակվել է հայ պատմիչների գործերում: Համաձայն Դադիվանքում գտնվող խաչքարի արձանագրության, 1142-1182թթ. ամրոցը պատկանել է Վերին Խաչենի իշխաններ Վախթանգյաններին: 1250-ին բերդը հիշատակվում է Կիրակոս Գանձակեցու «Պատմության» մեջ: 1312-ին այն նույնպես հիշատակվում է Խաչակապի «Թարգմանչաց վանքի Ավետարանում» որպես Դոփյան իշխանների ռազմավարական կառույցներից մեկը:
Ամրոցի մոտակայքում պահպանվել են բազմաթիվ ճարտարապետական հուշարձաններ, որոնց ուսումնասիրության ժամանակ հայտնաբերվել են Հանդաբերդին վերաբերվող արձանագրություններ:
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: