Հանրագիտարան

Գիտատեխնիկական գրադարան

«Նորամուծության և ձեռներեցության ազգային Կենտրոն» ՊՈԱԿ-ի վարչական կառուցվածքում գործող գիտատեխնիկական գրադարանը հայտնի է տարածաշրջանում և երկրի սահմաններից դուրս իր մասնագիտացված եզակի հարուստ ֆոնդերով:

Գրադարանի առաքելությունն է`   գիտատեխնիկական և արտոնագրային ռեսուրսների հավաքագրումը, գիտատեխնիկական տեղեկատվական և գրադարանային ծառայությունների մատուցումը: 

Գիտատեխնիկական գրադարանի ֆոնդը կազմում է շուրջ 22 մլն. օրինակ գրականություն, այդ թվում`   
Գրքեր - գրքեր, ավանդադրված ձեռագրեր և ատենախոսությունների սեղմագրեր
պարբերականներ - ամսագրեր, սեղմագրային հանդեսներ (РЖ), տեղեկատվական, սեղմագրային և վերլուծական տեղեկագրեր ու հավաքածուներ, ՀՀ իրավական դաշտն ընդգրկող պաշտոնական տեղեկագրեր
արտոնագրեր - հեղինակային վկայագրեր, գյուտերի և օգտակար մոդելների նկարագրություններ, ապրանքային նշանների և արդյունաբերական նմուշների տեղեկագրեր, սեղմագրային հրատարակություններ
արդյունաբերական կատալոգներ - ֆիրմային կատալոգներ, գնացուցակներ
նորմատիվ-տեխնիկական փաստաթղթեր (ստանդարտներ) - պետական ստանդարտներ, ճյուղային ստանդարտներ, տեխնիկական պայմաններ, ստանդարտների վերաբերյալ ամսագրեր և հավաքածուներ
 
ԳՏԳ-ի ընդհանուր, գիտական և համակարգչային ընթերցասրահներում իրականացվում է գրադարանային-տեղեկատվական սպասարկում, իրականացվում է նաև արտոնագրային որոնում տարածաշրջանում եզակի`   շուրջ 18 միլիոն օրինակ փաստաթղթերից: Համակարգչային սրահում այցելուներն անվճար օգտվում են համացանցից, միջազգային գիտատեխնիկական տեղեկատվական բազաներից (EBSCO, SpringerLink BioONE, Oxford Reference Online, OARE Online Access to Research in the Environment, Britannica Online Encyclopaedia), գրադարանի էլէկտրոնային գրացուցակից`   օգտագործելով ժամանակակից տեղեկատվական-հաղորդակցական տեխնոլոգիաներ: 
 
Գրադարանը սպասարկում է 2760 անհատ ընթերցողների (852 ուսանողներ, 98 ասպիրանտներ, 426 գիտնականներ, 35 արտոնավարներ, 177 գործարարներ, 1069 մասնագետներ, 103 կենսաթոշակառուներ), շուրջ 200 կազմակերպությունների՝ ԲՈՒՀ-եր, պետական կառավարման մարմիններ, արդյունաբերության տարբեր ոլորտների ձեռնարկություններ: 
 
Գրադարանը տարեկան ունենում է շուրջ 7200 հաճախում՝ տրամադրելով 117000 օրինակ փաստաթուղթ: Անհատ և կոլեկտիվ օգտվողների պատվերով կատարվում են թեմատիկ որոնումներ համապատասխան էլեկտրոնային ռեսուսրներում, արտասահմանյան գիտատեխնիկական տվյալների բազաներում, արտասահմանյան գրադարանների, ինչպես նաև ՀՀ գրադարանների համահավաք էլեկտրոնային գրացուցակում: Գրադարանն իրականացնում է նաև փաստաթղթերի էլեկտրոնային առաքում off-line ռեժիմով: Ըստ անհրաժեշտության էլեկտրոնային փոստով տրամադրվում են համապատասխան հոդվածների լիատեքստ տարբերակները, ինչպես նաև`   սպասարկում միջգրադարանային աբոնեմենտով: 
 
Գրադարան մուտք գործող գրականությունը մուտքագրվում է էլեկտրոնային գրացուցակում`   համապատասխան տվյալների բազաների կառավարման համակարգերով /ALEPH, ИРБИС/: Համացանցի միջոցով, մատչելի որոնողական ապարատով, հասանելի է ԳՏԳ-ի էլեկտրոնային գրացուցակը, որում պարբերականների տվյալների բազան պարունակում է ամսագրերի հոդվածների նկարագրություններն իրենց համառոտագրերով (ՏԲ-ն եզակի է հանրապետությունում): 
 
ԳՏԳ-ն անդամակցում է`   
  • Հայաստանի էլեկտրոնային գրադարանների կոնսորցիումին (eLCA) 
  • Էլեկտրոնային գրադարաններից և նոր տեղեկատվական տեխնոլոգիաներից օգտվողների ու մշակողների միջազգային ասոցիացիային (ELNIT): 
Գիտատեխնիկական գրադարանի գործընկերներ են`   
  • Պետական հանրային գիտատեխնիկական գրադարան (ГПНТБ)
  • Ռուս-հայկական ինովացիոն համագործակցության կենտրոն (РАЦИС)
  • ԱՊՀ երկրների ԳՏԼ Ազգային տեղեկատվական կենտրոններ և գլխադասային կազմակերպություններ
  • Գիտատեխնիկական լրատվության միջպետական համակարգող խորհուրդ (МКСНТИ)
  • Գիտական և տեխնիկական տեղեկատվության համառուսաստանյան ինստիտուտ (ВИНИТИ РАН)
  • Գիտատեխնիկական բաժանորդագրական գործակալություն (ООО ИНФОРМНАУКА)
Հասցե`   Կոմիտասի 49/3 
Հեռ.`  23-67-74, 23-67-54 
Ֆաքս`   23-80-29
Կայք`   innovcentre.am
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: