Հանրագիտարան

Ավ. Իսահակյանի անվան կենտրոնական գրադարան

1935թ. Օգոստոսի 15-ին Երևանում, Ամիրյան 26 հասցեում բացվեց առաջին մասսայական գրադարանը: Վարիչ նշանակվեց Թ.Բարխուդարյանը:

1938թ. Բացվեց գրադարանի ընթերցասրահը: Ընթերցողների թիվը հասնում էր 1100-ի:

1941թ. Գրադարանի վարիչ նշանակվեց Գարիկ Մկրտչյանը:
1941թ.Գրադարանի վարիչ նշանակվեց Մարուսյա Աբգարյանը:
1949թ. Գրադարանի տնօրեն նշանակվեց Վարվառա Գևորգի Մարգարյանը և աշխատեց մինչև 1992թ.:
1955թ. Գրադարանն անվանակոչվեց Ավ. Իսահակյանի անունով`   Վարպետի ծննդյան 80-ամյակի կապակ ցությամբ:
 
1964թ. Գրադարանում ստեղծվեց Կուլտուրայի ժողովրդական համալսարան`   4 ֆակուլտետով:
1979թ. Երքաղխորհրդի գործկոմի մայիսի 16-ի որոշմամբ մասսայական գրադարանների բազայի վրա ստեղծվեց Երևանի մեծահասակներին սպասարկող գրադարանների կենտրոնացված համակարգը`   ԳԿՀ, որի կենտրոնական գրադարանը դարձավ Ավետիք Իսահակյանի անվան գրադարանը: Նրա ենթակայության տակգտնվում էին 47 գրադարան-մասնաճյուղեր:
1992թ. Գրադարանի տնօրեն նշանակվեց Կարինե Տիգրանի Եղիազարյանը:
1993թ. Բացվեցին գրադարանի արվեստի, մամուլի, օտար լեզվի և տեխնիկական գրականության բաժինները:
1993թ. Գրադարանում բացվեց Ավ. Իսահակյանի անվան հանդիսությունների դահլիճը:
1993թ.ից Ավ. Իսահակյանի ծննդյան տարելիցի առթիվ պարբերաբար կազմակերպվում են ”Պատանի և երիտասարդ ստեղծագործողների և կատարողների” հանրապետական մրցույթ-փառատոներ:
1995թ. Երքաղխորհրդի գործկոմի դեկտեմբերի 22-ի որոշմամբ միավորվեցին մեծահասակներին /ԳԿՀ/ և մանուկներին /ՄԳԿՀ/ սպասարկող գրադարանների կենտրոնացված համակարգերը և Ավ. Իսահակյանի անվան գրադարանը դարձավ միավորված համակարգի կենտրոնական գրադարան:
 
Տնօրեն նշանակվեց Հասմիկ Վարդգեսի Կարապետյանը:
 
1998թ. Երևանի քաղաքապետարանի հոկտեմբերի 27-ի որոշմամբ գրադարանը դարձավ համայնքային գրադարանների համար մեթոդ-մատենագիտական համակարգող կենտրոն:
2000թ. Հրատարակվեց գրադարանում գործող “Բողբոջներ” գրական ստուդիայի սաների ստեղծագործությունների գրքույկը`   ”Առաջին ծիլեր” խորագրով:
2000թ-ից ”Նախաբեմ”կրթամշակութային ասոցիացիայի հետ համատեղ կազմակերպում է ”Նռան հատիկ” հանրապետական մանկապատանեկան թատերական փառատոնը:
 
2001թ-ից գրադարանը դառնում է ”Հայաստանի գրադարանների կոնսորցիում”-ի հիմնադիր անդամ:
2002թ -ից իրականացվում է ”Ազգային գրադարանային շաբաթ” միջոցառումների շարքը:
2002թ. ՀՀ կառավարության նոյեմբերի 28-ի որոշմամբ Ավ. Իսահակյանի անվան գրադարանը վերակազմա կերպվեց “Ավետիք Իսահակյանի անվան ԿԳ” ՊՈԱԿ-ի`   իր 7 գրադարան-մասնաճյուղերով: 
2004թ -ից գրադարանը դարձել է “Հայկական միացյալ գրադարանային ավտոմատացված ցանցի” ծրագրի մասնակից: 
 
2005թ. Ապրիլին բացվեց Հայաստանում առաջին ”Ամերիկյան անկյունը”`   ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան աջակ ցությամբ: Այն հագեցված է տեղեկատվական ժամանակակից սարքավորումներով և ընթերցողներն 
անվճար օգտվում են ինտերնետային ծառայություններից: ”ԱԱ”-ն պարբերաբար համալրվում է նոր գրականությամբ և ապահովված է էլեկտրոնային պարբերականների և այլ ռեսուրսների բաժանորդագրու-
թյամբ:
2005թ -ից գրադարանում ամեն շաբաթ կազմակերպվում է գեղարվեստական և մանկական ֆիլմերի անվճար ցուցադրություն:
2005թ -ից գրադարանում պարբերաբար կազմակերպվում են անգլերեն և արաբերեն լեզուների ուսուցման անվճար դասընթացներ:
2005թ. Հրատարակվեց գրադարանում գործող ”Բողբոջներ” գրական ստուդիայի սաների ստեղծագործությունների երկրորդ գրքույկը`   ”Առաջին ծիլեր” խորագրով:
2005թ. -ից գրադարանում սկսեց գործել մանկական թատերական ստուդիան, որը բազմիցս մասնակցել է ”Նռան Հատիկ” հանրապետական մանկապատանեկան , ”Թատերական Լոռի”, ”Հայֆեստ” թատերական փառատոներին:
 
2008թ.–ի ապրիլին ՀՀ-ում գործող ”Բրիտանական խորհրդի” աջակցությամբ կենտրոնական գրադարանում բացվեց ”Բրիտանական կենտրոնը», որը ևս մատուցում է ինտերնետ և տեղեկատվական անվճար ծառայու- 
թյուններ:
2009թ. Երևանի քաղաքապետի 2009թ. սեպտեմբերի 7-ի թիվ 8141-Ա որոշմամբ ”Ա. Իսահակյանի անվան ԿԳ” ՊՈԱԿ-ը վերակազմակերպվեց ”Ա.Իսահակյանի անվան ԿԳ” ՀՈԱԿ-ի`   իր 7 մասնաճյուղերով:
2010թ. Գրադարանի Բաղրամյան -20 հասցեում գործող մասնաճյուղում բացվեց ”Ասիական կենտրոնը “`   ՀՀ-ում Հնդկաստանի, Չինաստանի, Լիբանանի և Ղազախստանի դեսպանատների աջակցությամբ:
2010թ. հրատարակվեց գրադարանում գործող ”Բողբոջներ” գրական ստուդիայի սաների ստեղծագործությունների երրորդ գրքույկը`   ”Առաջին ծիլեր” խորագրով:
2010թ. հոկտեմբերին ”Առնո Բաբաջանյան” համերգասրահում նշվեց Ավետիք Իսահակյանի անվան գրադարանի հիմնադրման 75, Ավետիք Իսահակյանի ծննդյան 135 և գրադարանը Վարպետի անունով կոչելու 55 ամյակներին նվիրված հանդիսությունը:
 
Գրադարանի տնօրեն Հասմիկ Կարապետյանը պարգևատրվեց Երևանի քագաքապետարանի ”Երևան” ոսկե հուշամեդալով: 
ՀՀ Մշակույթի նախարարության ”Ոսկե մեդալ”-ով պարգևատրվեցին գրադարանի գիտական աշխատանքների գծով փոխտնօրեն Վերգուշ Առաքելյանը, գրադարանի մեթոդական աշխատանքների բաժնի վարիչ Գոհար Մարգարյանը:
2011թ. ապրիլ ”մարդկային ռեսուրսների զարգացման” հիմնադրամը (հոգեբարձուների խորհրդի նախագահ Լևոն Սարգսյան) գրադարանին նվիրեց 15 միավոր համակարգչային տեխնիկա:
2011թ. մայիս Ավ. Իսահակյանի ԿԳ-ում (Նալբանդյան 4/1) բացվեց ՀՀ-ում առաջին ինտերնետ-սրճարանը՝ անվճար Wi-Fi հնարավորություններով: 
2011թ դեկտեմբեր Կգ-ն ՀՀ-ում առաջինը ավարտեց ֆոնդերի մուտքագրումը՝ “ALEPH” ծրագրով: Ստեղծվեց ԿԳ-ի էլեկտրոնային գրացուցակը:
2012թ. ապրիլի 20 Կգ-ում բացվեց “Իսահակյան” գրախանութը (Նալբանդյան4/1 հեռ 56 15 66) :
2012թ. ապրիլի 20 ԿԳ-ի բակում բացվեց “Գրքի պուրակը”:
2012թ. մայիսի 23 ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով՝ “Հայ գրատպության 500”-ամյակի կապակցությամբ, գրականության և գրահրատարակչական գործի բնագավառում ունեցած վաստակի համար “Ավ. Իսահակյանի անվան ԿԳ” ՀՈԱԿ-ի տնօրեն Հսամիկ Կարապետյանին շնորհվեց ՀՀ մշակույթի վաստակավոր գործչի կոչում:
2012թ. հուլիս ԿԳ-ի արվեստի գրականության բաժնում ( Մոսկովյան 31/184/ հեռ. 53-35-93 ) բացվեց ԿԳ-ի “Իսահակյան “ 1938թ. Բացվեց գրադարանի ընթերցասրահը: Ընթերցողների թիվը հասնում էր 1100-ի:
2012թ. սեպտեմբեր ԿԳ-ում սկսվեց /ՀՀ-ում հանրային գրադարաններից առաջինը/ ընթերցողների՝ էլեկտրոնային սպասարկում և իրականացվեց գրադարանային գործառույթների ավտոմատացում:
2012թ. հոկտեմբեր “Տաշիր” բարեգործական հիմնադրամը ԿԳ-ին նվիրեց 25 միավոր համակարգչային նորագույն տեխնիկա:
2013թ հունվարից “Ա.Իսահակյանի անվան ԿԳ” ՀՈԱԿ-ի մասնաճյուղերում սկսվեց էլեկտրոնային գրացուցակների “ALEPH” ծրագրի գործարկումը:
 
Հասցե`   Երևան, Նալբանդյան փող., 4/1 շենք
Հեռ`   (+374-10)-589610
Կայք`   www.isahakyanlibrary.am

 

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: