Առողջապահություն

Սնվելու այբուբենը

Գիտե՞ք, որ դեռևս Հին Հնդկաստանում Շիվա աստծո հրամանով ստեղծվել էր սնվելու հատուկ փիլիսոփայություն և մշակույթ, որի կանոնները շատ պարզ ու խելամիտ էին:

Սնվել հարկավոր է միշտ միևնույն ժամին, ընդ որում`   սննդի յուրաքանչյուր ընդունում պետք է լինի նախորդից առնվազն 3 ժամ հետո, իսկ շատ կուշտ ուտելու պարագայում 5 ժամ հետո:

 

Սնվել պետք է հանգիստ մթնոլորտում: Հարկավոր է հաշվի առնել տարբեր ուտեստների համատեղելիությունը: Սնունդ պատրաստելիս կամ ընդունելիս հարկավոր է մաքրություն պահպանել:

 

Ուտել չափավոր՝ ստամոքսի մեկ քառորդը դատարկ թողնելով: Ուտելիքը կիսել դիմացինի հետ. այն ընծա է, որը չի կարելի թաքցնել քաղցած մարդկանցից:

 

Ուտելուց հետո հեղուկ չխմել: Սնունդը մարսվում է կրակի օգնությամբ, որը պետք չէ մարել հեղուկով: Ուտելիքը երբեք չթափել, քանզի աշխարհում ամեն բան հավասարակշռության մեջ է:

 

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում:
Տեղեկատվությունը տրամադրել է Med-Practic ընկերությունը: