Հանրագիտարան

Երվանդ Քոչարի թանգարան

Երվանդ Քոչարի թանգարանը Երևանում բացվել է 1984 թ. Քոչարի արվեստանոցում և ներկայացնում է Քոչարի ստեղծագործությունների ցուցադրման ամենամեծ հավաքածուն։ Այն համարվում է պատմական ավանգարտի հետազոտման և տարածման տարածաշրջանի կարևորագույն կենտրոնը:

Թանգարանում ներկայացված են Երվանդ Քոչարի «Թիֆլիսյան», «Փարիզյան», «Երևանյան» շրջանների ստեղծագործություններ`   գրաֆիկական, գեղանկարչական աշխատանքներ, քանդակներ, սեղումով գործեր, մոնումենտալ քանդակների պլանշետներ, մանրակերտեր:

Ցուցադրվում են նաև տարբեր տարիներին վերաբերվող փաստաթղթեր և անձնական իրեր։ Ցուցադրվում են տարածական նկարչության 4 ստեղծագործություններ, ինչպես նաև «Պատերազմի արհավիրք» մեծածավալ կտավը)։
Քոչարի ստեղծագոծությունները ցուցադրվում են նաև Հայաստանի Ազգային Պատկերասրահում, Փարիզի Պոմպիդու կենտրոնում, և այլուր։ Թանգարանի տնօրենն է Լալա Քոչարը։
 
ՀԱՍՑԵ`   Մ. ՄԱՇՏՈՑԻ ՊՈՂ. 39/12
ՀԵՌ.`    52 93 26
Էլ. հասցե`   kotchar@yandex. ru
Էլ. կայք`   www.kochar.am

 

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: