Հանրագիտարան

ՀՀ զինված ուժերի «Մարտական հերթապահության համար» մեդալ

ՀՀ զինված ուժերի «Մարտական հերթապահության համար» մեդալը երկաստիճան է և, ըստ սահմանված I, II աստիճանակարգի շնորհվում է ՀՀ և ԼՂՀ տարածքային ամբողջականության ու պետական սահմանի (շփման գծի) անձեռնմխելիության ապահովման գործում անձնական վաստակ ունեցող պայմանագրային կազմի զինծառայողներին:

 

  1.  ՀՀ զինված ուժերի «Մարտական հերթապահության համար» 1-ին և 2-րդ աստիճանի մեդալներով պարգևատրվում են ՀՀ զինված ուժերի մարտական հերթապահություն կատարող այն զորամիավորումների և զորամասերի պայմանագրային կազմի զինծառայողները, ովքեր մարտական հերթապահություն են իրականացրել համապատասխանաբար 3 («Մարտական հերթապահության համար» 1-ին աստիճան) և 6 («Մարտական հերթապահության համար» 2-րդ աստիճան) տարի ժամկետով:
  2.  ՀՀ զինված ուժերի «Մարտական հերթապահության համար» 1-ին և 2-րդ աստիճանի մեդալներով պարգևատրումը կատարվում է ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով:
  3.  ՀՀ զինված ուժերի «Մարտական հերթապահության համար» 1-ին և 2-րդ աստիճանի մեդալներով պարգևատրման ներկայացնում է ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետը, ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալները, ԶՈՒ ԳՇ պետի տեղակալները, ՀՀ ՊՆ, ԶՈՒ և ԶՈՒ ԳՇ վարչությունների և առանձին բաժինների պետերը:
  4. ՀՀ զինված ուժերի «Մարտական հերթապահության համար» 1-ին կամ 2-րդ աստիճանի մեդալով պարգևատրման ժամանակ տրվում է համապատասխան վկայական:
  5.  ՀՀ զինված ուժերի «Մարտական հերթապահության համար» 1-ին կամ 2-րդ աստիճանի մեդալով հետմահու պարգևատրման դեպքում մեդալը և վկայականը տրվում են հանգուցյալի ընտանիքի անդամներին:

 

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: