Առողջապահություն

Մազաթափությունը ցուրտ եղանակին

Մազաթափությունն արտասովոր երևույթ չէ։ Խնդիրը թափվող մազերի քանակն է: Օրական մինչև 150 մազը համարվում է բնական: Ձմռանը մազերը թուլանում են ու կարող են թափվել ավելի շատ:
Իսկ եթե խնդիրն իրոք լուրջ է, ապա պետք է հասկանալ պատճառները, որոնք կարող են լինել ինչպես արտաքին (սնկային հիվանդություն, պսորիազ, դերմատիտ), այնպես էլ ներքին`   կապված որևէ օրգանի աշխատանքի խանգարման հետ:
 
Պատճառը պարզելու համար անհրաժեշտ է խորհրդակցել մաշկաբան-տրիխոլոգի հետ: Նա կարող է նշանակել ֆիզիոթերապիա, լազերային սանր կամ մեզոթերապիա:
 
Եթե պատճառը ներքին խանգարումն է, ապա հարկավոր է անցնել ամբողջական զննում, ստուգել վահանաձև գեղձի, մակերիկամների աշխատանքը, պարզել հորմոնային ֆոնը (իգական և արական սեռական հորմոնների քանակն օրգանիզմում):
 
Մազաթափությունը կարող է ուղղակիորեն կապված լինել նյարդային լարմանը: Ամեն դեպքում սկսեք մաշկաբան-տրիխոլոգին այցելելուց:
 
Հեղինակ`   Լաուրա Գուրցկայա
Սկզբնաղբյուր`   cosmo.am
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում:
Տեղեկատվությունը տրամադրել է Med-Practic ընկերությունը: