Հանրագիտարան

Նիկոլայ Ռիժկով

Ռուս պետական և կուսակցական գորձիչ:Միջազգային ասպարեզում հանդես է գալիս հայանպաստ ելույթներով,կարևորում Հայաստան-Ռուսաստան ռազմավարության անհրաժեշտությունը: ՀՀ Ազգային Հերոս :

 

Նիկոլայ Ռիժկովը ծնվել է 1929թ. սեպտեմբերի 28-ին գ. Դիլեևկա (Արտյոմովսկի օկրուգ, Ուկրաինա): Հայտնի կուսակցական եւ պետական գործիչ:
Ավարտել է Ուրալյան պոլիտեխնիկական ինստիտուտը: 1965-70թթ. եղել է ՙՈւրալմաշ՚-ի գլխավոր ինժեներ, 1970-71թթ.`   տնօրեն, 1971թ.-ից`   գլխավոր տնօրեն, 1975-79թթ.`   ԽՍՀՄ ծանր եւ տրանսպորտային մեքենաշինության նախարարի 1-ին տեղակալ, 1979-82թթ.`   ԽՍՀՄ Պետպլանի նախագահի 1-ին տեղակալ, 1982-85թթ.`   ԽՄԿԿ ԿԿ քարտուղար, 1985-90թթ.`   ԽՍՀՄ Մինիստրների Խորհրդի նախագահ: 1998թ.-ից ղեկավարում է Կոորդինացիոն խորհուրդը, որը օժանդակում է հայրենական ապրանք արտադրողներին, որը միավորում է 130-ից ավել բնագավառների միություններ և ասոցիացիաներ:
1995թ. եւ 1999թ. ընտրվել է ՌԴ Պետդումայի պատգամավոր: 2003թ. սեպտեմբերին նշանակվել է Բելգորոդի մարզի ներկայացուցիչ ՌԴ Ֆեդերալ Ժողովի Ֆեդերացիայի խորհրդում: Պարգևատրվել է ՙՀայրենիքի հանդեպ ունեցած վաստակի համար՚ 4-րդ աստիճանի, Լենինի (2), Հոկտեմբերյան հեղափոխության, Աշխատանքային Կարմիր դրոշի (2), Հայրենական պատերազմի 1-ին աստիճանի շքանշաններով: Արժանացել է ԽՍՀՄ Պետական մրցանակի (2): 1998թ. ք. Սպիտակում կանգնեցվել է արձանը:  2008 թ. դեկտեմբերի 5-ին արժանացել է ՀՀ ազգային հերոսի կոչման։ 
Պարգևատրվել է ՀՀ բարձրագույն ՙՀայրենիք՚ շքանշանով:
 
 
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: