Հանրագիտարան

Դաշնամուր

Դաշնամուր (իտալերեն՝ forte - բարձր, piano - ցածր)՝ երաժշտական գործիք, որ օգտագործվում է մի շարք երաժշտական ժանրերում, այդ թվում՝ դասական երաժշտություն և ջազ:

Դաշնամուրի հեղինակը պաշտոնապես համարվում է իտալացի Բարդոլոմեո Քրիստոֆորին (1655-1732թթ.), որն ստեղծել է այն մոտավորապես 1709թ.-ին:

 

Դաշնամուրը բարդ մեխանիկական երաժշտական գործիք է՝ մոտ 5 հազար մասից կազմված: Որպեսզի այն ծառայի երկար և որակով, ժամանակ առ ժամանակ մասնագիտական խնամքի կարիք է ունենում:

 

Ըստ միջազգային նորմերի՝ դաշնամուրը պետք է լարվի և կարգավորվի տարին մեկ-երկու անգամ. անհնար է անսարք երաժշտական գործիքի վրա նվագել կամ նվագել սովորել:

 

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: