Հանրագիտարան

Յուրի Պողոսյան

Ազգային-ազատագրական պայքարի նվիրյալ, Արցախյան ազատամարտի հերոս, վաշտի, զրահամեքենայի հրամանատար: Զոհվել է 12.06.1992թ. ԼՂՀ Նախիջևանիկ գյուղի պաշտպանության ժամանակ:

 

Յուրի Պողոսյանը ծնվել է 1961թ. ապրիլի 8-ին Կոտովո քաղաքում (Վոլգոգրադի մարզ, ՌԴ): Մանկությունը և պատանեկությունն անցել է Ստեփանակերտում: Դպրոցական տարիքից տարվել է սպորտով և տեխնիկայով: Աշխատել է ավտոմեխանիկ: 
 
1983թ. Ստեփանակերտում հիմնել է ավտոնորոգման արհեստանոց, որը հետագայում դարձավ արցախյան շարժման առաջին զինանոցներից: Նրա պատրաստած զենքերն առաջին անգամ օգտագործվեցին 1990թ. Հադրութի շրջանում, երբ ադրբեջանցի օմոնականները խորհրդային զորքերի աջակցությամբ ձգտում էին բռնի տեղահանել հայերին: 
 
1991թ. դարձել է 4-րդ վաշտի հրամանատար: Մարտերում բազմիցս իրեն դրսևորել է որպես հմուտ հրամանատար, խիզախ մարտիկ, հետախույզ և սակրավոր: Որպես ջոկատի հրամանատար մասնակցել է Կիչանի, Սրխավենդի, Էդիլուի, Խրմանջուղի մարտերին: Իր զրահամեքենայով Խանաբադի և Ասկերանի շրջանի մարտերում ոչնչացրել է թշնամու զրահատեխնիկան: 
 
1992թ. հունիսի 12-ին զոհվել է Ասկերան-Նախիջևանիկ ճակատագծում: Թաղված է Ստեփանակերտում: Պարգևատրվել է ԼՂՀ Մարտական խաչ 1-ին աստիճանի շքանշանով:
ՀՀ ազգային հերոսի կոչումը ստացել է հետմահու՝ 20.09.1996թ.: Պարգևատրվել է նաև Հայրենիքի շքանշանով: 
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: