Հանրագիտարան

Փոլ Նյուման

Փոլ Նյումանը ծնվել է 1925 թվականի հունվարի 26-ին ԱՄՆ-ի Օհայո նահանգի Քլիվլենդ քաղաքում: Հայրը`   Արթուր Սամուել Նյումանը, հրեա էր, մայրը`   Թերեզիա Ֆեցկովան, սլավոնուհի էր`   ծնված Սլովակիայում: Ծառայել է նավատորմում, պատերազմից հետո հորից ժառանգել է սպորտային ապրանքների խանութ:

Վաճառելով իր ունեցվածքի մի մասը՝ 1947 թվականին ընդունվել է Յելսի համալսարանի դերասանական վարպետության դպրոցը: Առաջին դերերը խաղացել է սերիալներում (1952-1958թթ.) և Բրոդվեյում: Բարբարա Սթրեյզանդի հետ համատեղ հիմնել է հատուկ կինոստուդիա, որը երիտասարդ կադրեր էր պատրաստում կինոյի համար:

 

Փոլ Նյումանը հայտնի է նաև որպես ավտոսպորտի մեծ սիրահար: Նա ավտոարշավորդ էր և ունեցել է իր թիմը: Այդ սպորտաձևով հետաքրքրվել է 1969 թվականին «Հաղթողները» ֆիլմի նկարահանումների ժամանակ: Պրոֆեսիոնալ ավտորշավների սկսել է մասնակցել 1972 թվականից: 1979 թվականին մասնակցել է այդ սպորտաձևում հայտնի Լե-Մանի 24 ժամյա ավտոմրցույթին և դարձել է երկրորդ տեղի մրցանակակիր:
 
1983 թվականին Կարլ Հաասի հետ հիմնել է "Ньюман/Хаас Рейсинг" թիմը: 1995 թվականին 70-ամյա Նյումանը մասնակցել է Դայթոնում անցկացված 24 ժամյա ավտոարշավին, որտեղ նրա թիմը հաղթել է, իսկ ինքը դարձել է պաշտոնական արշավների ամենատարեց մասնակիցը, որի թիմը հաղթել է այդ մրցարշավներում:
 
2008 թվականի հունիս ամսին Նյուման մոտ թոքերի քաղցկեղ հայտնաբերվեց, իսկ 2008 թվականի սեպտեմբերի 26-ին 83 տարեկան հասակում Փոլ Նյումանը մահացավ Կոնեկտիկուտ նահանգի Ուեստպորտ քաղաքում գտնվող իր տանը:
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: