Հանրագիտարան

Ակիո Մորիտա

Գյուտարար և գործարար Ակիո Մորիտան ծնվել է 1921թ.-ի հունվարի 26-ին գինեգործի ընտանիքում: Ավարտել է Օսակոյի Կայսերական համալսարանի ֆիզիկամաթեմատիկական ֆակուլտետը:

25 տարեկանում ընկերոջ`   Իբուկա Մասարույի հետ համատեղ հիմնել են «Տոկիո ցուգին կոգյո կաբուսուկի կայսա» ընկերությունը՝ ապագա "Sony Corporation"-ը: Ակիո Մորիտան աշխարհում հայտնի տարբեր նորամուծությունների հեղինակ է, գյուտարար և գործարար: 

 

Մորիտան ստեղծել է "Walkman" ձայնարկիչը, կոմպակտ սկավառակը ("CD"), "Betacam, MiniDisc", "PlayStation"-ը և բազմաթիվ այլ ապրանքատեսակներ: Արդեն 1950թ.-ին Մորիտայի ընկերությունն ստեղծում է իր առաջին ձայնագրիչը:
 
1961 թվականին "Sony Corporation of America"-ն դառնում է նյույորքյան արժեթղթերի շուկա դուրս եկած առաջին ճապոնական ընկերությունը: 1989 թվականին "Sony"-ն գնում է "Columbia Pictures"-ը:
 
Մինչև իր մահը Ակիո Մորիտան ղեկավարում էր "Sony" ընկերությունը`   լինելով ընկերության հաջողության ոգեշնչողներից մեկը և բազմաթիվ նորարարությունների անմիջական հեղինակը: Ակիո Մորիտան մահացել է 78 տարեկան հասակում:
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: