Հանրագիտարան

Մաքսային աշխատողների միջազգային օր

1952թ.-ի նոյեմբերին կազմավորվեց Մաքսային համագործակցության խորհուրդը: 1953թ.-ի հունվարի 26-ին Բրյուսելում տեղի ունեցավ խորհրդի անդրանիկ նիստը, որը հետագայում ստացավ ներկայիս անվանումը՝ Համաշխարհային մաքսային կազմակերպություն, որում ընդգրկված էին Եվրոպայի 17 պետություններ:

30 տարի անց, 1983թ.-ին հենց հունվարի 26-ն է ընտրվում որպես Մաքսային աշխատողի միջազգային օր:

 

Բավականին արագ համեստ կազմակերպությունը վերածվում է միջազգային չափանիշների հեղինակավոր կազմակերպության:
 
Ներկայումս Համաշխարհային մաքսային կազմակերպությունն ընդգրկում է 162 երկիր:
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: