Առողջապահություն

Ռևմատիզմ. բուսաբուժություն

Երկար տարիներ տառապում եմ ռևմատիզմով: Ընդունում եմ բժշկի նշանակած բոլոր դեղերը, բայց կցանկանայի դրա հետ համատեղել նաև բուսաբուժությունը: Ի՞նչ խորհուրդ կտաք:

 

Երկար տարիներ տառապում եմ ռևմատիզմով: Ընդունում եմ բժշկի նշանակած բոլոր դեղերը, բայց կցանկանայի դրա հետ համատեղել նաև բուսաբուժությունը: Ի՞նչ խորհուրդ կտաք:

 

Ռևմատիզմի և դրա բարդությունների դեպքում դեղորայքային բուժման համակցումը ժողովրդական միջոցների հետ լավ արդյունք է տալիս, ինչպես արտաքին օգտագործման ձևով, այնպես էլ տեղային (մերսում, քսուքներ):

 

Ներքին ընդունման միջոցներ

 

  • 2 ճաշի գդալ  ազնվամորու չորացրած պտուղների վրա լցնել 1 բաժակ եռացրած ջուր, թրմել 30 րոպե, քամել, ընդունել քնելուց առաջ, տաք վիճակում:
  • 1 ճաշի գդալ հապալասի տերևների վրա լցնել 1 բաժակ եռացրած ջուր, կրակի վրա նորից հասցնել եռման, թերմոսի մեջ թրմել 1 ժամ, քամել: Թուրմն ընդունել 2 ճաշի գդալ, օրը երեք-չորս անգամ, ուտելուց առաջ:
  • 1 լիտրանոց տարայի մեջ լցնել սպիտակ յասամանի  ծաղիկներ, վրան ավելացնել այնքան օղի, որ տարան ծածկվի, 2 շաբաթ թրմել մութ տեղում պարբերաբար խառնելով, այնուհետև քամել: Թուրմն ընդունել 1 թեյի գդալ`   կես սուրճի բաժակ ջրի  մեջ լուծված, օրը մեկ-երկու անգամ, ուտելուց առաջ: Այդ թուրմով կարելի է տրորել  նաև  հիվանդ հոդերը, օրը 2-3 անգամ:
  • 1 ճաշի գդալ սպիտակ  ուռենու մանրացրած արմատների վրա ավելացնել 1 բաժակ եռացրած ջուր, մարմանդ կրակի վրա եփել 5-7 րոպե, 1 ժամ թրմել, քամել և այնքան ջուր ավելացնել, որ բաժակը լցվի: Թուրմն ընդունել 1-2 ճաշի գդալ, օրը երկու-երեք անգամ, ուտելուց կես ժամ առաջ:
  • 1 ճաշի գդալ չիչխանի չորացրած, մանրացրած տերևների վրա լցնել մեկ բաժակ եռացրած ջուր, թույլ կրակի վրա եփել 8-10 րոպե, 1 ժամ թրմել, ապա քամել և ավելացնել այնքան եռացրած ջուր մինչև  հասնի նախկին ծավալին: Թուրմն ընդունել 0,5 բաժակ, օրը երկու անգամ, ուտելուց կես ժամ առաջ:
  • 1 ճաշի գդալ փրփրուկի ծաղիկների վրա լցնել 1 բաժակ եռացրած ջուր, 1 ժամ թրմել, քամել: Ընդունել 1/4 բաժակ, օրը երկու-երեք անգամ, ուտելուց կես ժամ առաջ:

 

Արտաքին ընդունման միջոցներ

 

  • Հավասար քանակությամբ խառնել գետասպունգ և սերուցքային կարագ: Քնելուց առաջ դրանով մերսել հիվանդ հատվածները:
  • Դափնետերևն աղալ սրճաղացով (մոտ 1 ճաշի գդալ) և խառնել 1,5 ճաշի գդալ կարագի հետ: Գիշերը դրանով մերսել հիվանդ հոդերը: Կամ էլ  աղացած դափնետերևը խառնել զտված բուսական ձեթի հետ, մեկ շաբաթ թողնել մութ տեղում: Քսուքն օգտագործել հիվանդ հոդերը շփելու համար:
  • 0,5 լ օղու մեջ լցնել  մանրացրած կծու տաքդեղ, մութ տեղում թրմել 1 շաբաթ, քամել: Դրանով շփել հիվանդ հոդերը:
  • 2 ճաշի գդալ գիհու մանրացրած պտուղների վրա լցնել 0,5 լ օղի, մեկ շաբաթ թրմել մութ տեղում, քամել: Դա նույնպես լավ արդյունք է տալիս հիվանդ հոդերը մերսելիս:

 

Հեղինակ. Ն.Ա.
Սկզբնաղբյուր. Առողջապահության լրատու 10 (548) 17.03.2010
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում:
Տեղեկատվությունը տրամադրել է Med-Practic ընկերությունը: