Առողջապահություն

Հավերժության քարը

Այս արժեքավոր քարը մարդկությանը հայտնի է արդեն 7000 տարի: Հին Չինաստանում նեֆրիտը համարում էին Երկնքի և Երկրի քար, այն մարդկանց երկարակեցություն, առողջություն և երիտասարդություն էր պարգևում:

 

Այս արժեքավոր քարը մարդկությանը հայտնի է արդեն 7000 տարի: Հին Չինաստանում նեֆրիտը համարում էին Երկնքի և Երկրի քար, այն մարդկանց երկարակեցություն, առողջություն և երիտասարդություն էր պարգևում:

 

Եվ այսպիսի մի հավատամքգոյություն ուներ. եթե քարը խամրել է, իսկ հետո մթագնել, նշանակում է`   նրա տերը մեծ մեղք էգործել:

 

«Ոսկինգին ունի, իսկ նեֆրիտն անգին է» ասում է հին չինական առածը: Այս քարից դրամներ էին հատում, կայսերական թագը ևս պատրաստված էր այս հանքաքարից, հարուստ մարդկանց տներում սպասքն այս քարից էր, իսկ նեֆրիտի շերտիկները Չինաստանի բնակիչների համար որպես անձնագիր էին ծառայում: Մինչև այսօր էլ այս երկրում նեֆրիտն անվանում են սիրո քար և հավատում են, որ քարն օգնում է հաղթել չար ուժերին: Այլ երկրներում էլ է քարը հատուկ հարգանք վայելում: Օրինակ, Նոր Զելանդիայում մայորի ցեղը դրանից թալիսմաններ էր պատրաստում, որոնք պահպանում էին հոգեկան և ֆիզիկական հիվանդություններից, հավերժ երջանկության և սիրո երաշխիքն էին համարվում: 

 

Բնության մեջ հանդիպում են ծիածանիգրեթե բոլորգույներով նեֆրիտներ,գրեթե սպիտակից մինչև կանաչի բոլոր երանգներից (դեղնավուն, խոտի կանաչ, զմրուխտե, ճահճագույն) մինչև սևը: Հանդիպում է նաև կարմիր նեֆրիտ, բայց հազվադեպ, դրա համար էլ շատ թանկ է: Հին ժամանակներում կարծում էին, որ այն պահպանում է տարերային աղետներից: Անտիկ ժամանակներում, եթե նշանավոր տոհմից տղան թույլ առողջություն ուներ, նրա մահճակալը կանաչ նեֆրիտից էին պատրաստում, քարը նրան ուժեղ էր դարձնում: Միջնադարյան ալքիմիկոսները և հեքիմները փոշի դարձրած քարը օգտագործում էին տարբեր դեղամիջոցների մեջ կամ էլ պարզապես հանձնարարում էին այն խմել ջրով: Հղի կանանց խորհուրդ էին տալիս նեֆրիտից զարդեր կրել որովայնի վրա, բարենպաստ ծննդաբերություն և առողջ երեխա ունենալու համար: 

 

Ընդունված է կարծել, որ նեֆրիտը ամրացնում է ամուսնական կապը, նպաստում երջանիկ փոփոխություններին, օգնում դուրսգալ փակուղուց, խթանումգիտելիքների և կատարելագործման հանդեպ ունեցած հակումը, կայունության զգացում պարգևում: Արևելքում մինչև այսօր էլ հավատում են, որ «հաղթանակի քարը» հաջողություն է բերում և օգնում բիզնեսին: 

 

Նեֆրիտ և առողջություն

 

Շատ հին ժամանակներից այս հանքաքարին տարբեր բուժիչ հատկություններ են վերագրել: Բարձր  ջերմապարունակության շնորհիվ նեֆրիտը տաք է թվում և շոշափելիս հաճելի է: Քարը շփելը հանգստացնում է, վերացնում հոգնածությունը և սթրեսը: Միզասեռական հիվանդությունների դեպքում խորհուրդ են տալիս քարը դնել երիկամների հատվածում, այն ջեռակի պես տաքացնում է և աստիճանաբար վերացնում ցավը: Ստամոքսի ցավերի դեպքում ևս քարը պետք է դնել հիվանդ օրգանի վրա: Համարում են, որ նեֆրիտը կարգավորում է ճնշումը, լավացնում թոքերի, լյարդի, սրտի աշխատանքները, ամրացնում ոսկրերը և իմունիտետը, բարենպաստ ազդեցությունգործում տեսողության և լսողության վրա:Հին ժամանակներում նեֆրիտի օգնությամբ բուժում էինգլխացավերը,գլխապտույտը, ողնաշարի և հոդերի ցավերը: Քարի օգնությամբ չեզոքացնում էին թունավոր նյութերի ազդեցությունները: 

 

Ինչպես է այն օգնում

 

Կարելի է ոչ միայն նեֆրիտից զարդեր կրել, այլև տանը պահել նեֆրիտից պատրաստված տարբերգեղեցիկ զարդարանքներ, ինչպես նաև բուժական նպատակներով ձեռք բերել հատուկ փոքրիկգլանիկներից պատրաստված մերսիչներ, շերտիկներ, բարձիկնր: 

 

Մերսող նեֆրիտեգլանիկները օգտագործվում ենգլխացավի վերացման, զարկերակային ճնշման կարգավորման, սեռական պոտենցիայի բարձրացման, դեմքի կնճիռները հարթելու կոսմետիկ մերսման նպատակներով: 

 

Նեֆրիտե բարձիկը չինական հայտնի հին բուժամիջոց է: Այն նեֆրիտից պատրաստված, փայլեցված շերտիկ է, որը երեսկարված է պինդ կտորով: Այն կարելի է դնել սովորական բարձի վրա և, հանգստանալու հետ մեկտեղ, պասսիվ մերսում է կատարվում, որի ընթացքում վերանում է մկանների լարվածությունը, անցնում է թիկունքի, ոտքերի ցավը, լավանում է ինքնազգացողությունը: Կարելի է ձեռք բերել պարզապես նեֆրիտե շերտիկներ: Որպես կանոն, դրանք լինում են կլոր 2-3 մմ -ից 2-3 սմ շրջագծով կամ էլ քառակուսիներ`   2x4 չափսերով:  Դրանք դնում ենգոտկատեղին և վիրակապով  կամ սպեղանիով ամրացնում: Այն պետք է երեք օր մնա: Իսկ հետո`   երեք օր ընդմիջում պետք է տալ: Շերտիկը կարելի է դնել նաև այլ ցավոտ տեղերին: 

 

Ինչպես մաքրել նեֆրիտը

 

Բուժման նպատակով կիրառվող քարերը պետք է անպայման ՙմաքրել՚: Ինտենսիվ օգտագործման դեպքում ամիսը մեկ անգամ շերտիկները,գնդիկները, մերսիչները պետք է դնել ծովային աղի թունդ լուծույթի մեջ և թողնել մնա 30 րոպե: Կարելի է նաև շփել սպիրտով կամ օճառով լվալ, որից հետո եռացրած ջրով պարզաջրել:

 

Նեֆրիտ անունը ծագել է հունարեն nephros - երիկամ և lapis`   քար բառերից: Այն նաև երիկամային քար են անվանում: 

 

Հաճախ նեֆրիտը շփոթում են ժադեիտի հետ: Հին ժամանակներում և նեֆրիտը, և ժադեիտը մեկ անունով էին ասում`   ժադ: XIX դարումգիտնականները պարզեցին, որ, այնուամենայնիվ, դրանք տարբեր քարեր են: Ժադեիտը բաղկացած է ալյումինումի սիլիկատից և նատրիումից, իսկ նեֆրիտը`   կալցիումի սիլիկատից ու նատրիումից, այն նաև նշանակալիորեն պինդ է ու խիտ: Ժադեիտը կարելի է հալեցնել զոդիչով, իսկ նեֆրիտը`   ոչ:

 

Եվ որպեսզի նեֆրիտի ուժն ավելանա, լավ կլինի այն ագուցել արծաթե կամ պլատինե շրջանակով:  

 

 

Առողջապահության լրատու 11 (549) 26.03.2010

 

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում:
Տեղեկատվությունը տրամադրել է Med-Practic ընկերությունը: