Առողջապահություն

Ինչպես ճիշտ քայլել բարձրակրունկների վրա

Բարձրակրունկների վրա անկաշկանդ քայլել կարողանալը զենքի պես մի բան է կնոջ համար: Որքան էլ դժվար լինեն Ձեր առաջին քայլերը բարձր կրունկների վրա, որքան մեծ լինեն շուտ հոգնելու սպառնալիքները, միևնույն է, սովորել պետք է: Անգամ եթե բարձրակրունկները Ձեր ամենօրյա կենսակերպի մաս չեն կազմում, չգիտեք՝ երբ պետք կգան, ուստի դրանց «տիրապետել» սկսեք հենց այսօրվանից:
Սկզբի համար ընտրեք հնարավոր ամենացածր կրունկով տարբերակը: Որքան այն ցածր է, այնքան ավելի քիչ է ողնաշարի ծանրաբեռնվածությունը: Հետևաբար առողջությունը չի լինի սպառնալիքի տակ: Պայուսակում ունեցեք Ձեր ամենահարմար կոշիկը. շատ ծանր պահին նա Ձեզ օգնության կհասնի:
 
Աշխատեք, սակայն, չօգտվել նրա «ծառայությունից» և ավելի ու ավելի երկար ժամանակ անցկացրեք Ձեր բարձրակրունկ կոշիկներով: Հավատացեք, որ դա միայն ժամանակի հարց է. շուտով նրանք սովորական կդառնան:
 
Ճիշտ քայլելու համար միշտ հիշեք՝ նախ պետք է հենվել կրունկի, ապա միայն թաթի վրա: Երկրորդ կանոնը՝ ձիգ պահեք մեջքը, ասես ինչ-որ մեկը Ձեր գլխի կենտրոնից թելով վեր է ձգում Ձեզ: Այսպես կնվազեցնեք մեջքի լարվածությունը:
 
Օգտակար է բարձրակրունկները հանելուց հետո մի քանի թեթև վարժություններ անել: Վարժանքից հետո մեջքի լարվածությունը կթոթափվի: Բարձր կրունկների վրա անցկացրած երկար օրվանից հետո զգուշությամբ խնամեք ոտնաթաթը: Շատ օգտակար է հատկապես մեղրով մերսումը:
 
Սկզբնաղբյուրը`   Ladynews.am
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում:
Տեղեկատվությունը տրամադրել է Med-Practic ընկերությունը: