Առողջապահություն

Ինչպես ավելի երկար չունենալ սովի զգացում

Սննդի առատությունն օգնում է ավելի երկար զգալ հագեցածություն՝ անկախ նրանից, թե մարդը որքան է սնվել իրականում: Հայտնի է, որ ամնեզիայով (հիշողության կորուստ) տառապող մարդկանց մոտ հանդիպում է չափազանց բարձր ախորժակի ախտանիշը:

Գիտնականներն առաջարկել են, որ սովի զգացումը կարող է արագ առաջանալ հենց այն պատճառով, որ մարդկանց մեջ չի տպավորվում ընդունած սնունդը: Որպեսզի ստուգեն դա, բրիտանական համալսարանի մասնագետները փորձ են իրականացրել: Փորձի ճշգրտության համար անհրաժեշտ էր մտածել, ինչպես շեղել փորձի ենթարկվողների ուշադրությունը: 

 

Փորձերին մասնակցած կամավորները պետք է նստեին սեղանի մոտ և ճաշեին հատուկ «խաբկանքով» թասերից: Նրանցից յուրաքանչյուրին միացրած է եղել խողովակ, որի միջոցով գիտնականները կարող էին աննկատ ավելացնել կամ պակասացնել ճաշի չափ:
 
Դրանից հետո փորձի մասնակիցներին հարցնում էին՝ արդյո՞ք իրենք սով զգում են, թե՞ ոչ, և որքա՞ն սուր է այդ զգացողությունը: Նրանք, ում շատ սնունդ են ցույց տվել, շարունակել են ասել, որ դեռ քաղցած չեն, ընդ որում՝ այդ զգացողությունը շարունակվել է 24 ժամ:
 
Հեղինակները եկել են այն եզրակացության, որ տեսողական տպավորություններն ընկալում են մարդիկ այնպես, կարծես իրականում այդպես էլ եղել է: Դրա հետ մեկտեղ մարդը վստահ է, որ չափազանց շատ է կերել և երկար ժամանակ կուշտ է մնալու:
 
Ըստ հետազոտողների՝ այս բացահայտումը կարող է օգնել մշակելու սկզբունքորեն նոր թերապիա նրանց համար, ովքեր տառապում են չվերահսկվող ախորժակից: 
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում:
Տեղեկատվությունը տրամադրել է Med-Practic ընկերությունը: