Առողջապահություն

Օրգանիզմի մաքրման օրեր

Հանգստյան օրերը բավական են օրգանիզմն ամբողջությամբ մաքրելու համար: Այս առաջարկը կարող եք կիրառել հենց այս շաբաթվա ավարտին…

Առավոտյան առանց շտապելու վեր կացեք անկողնուց, տաք հագնվեք, քանի որ պետք է զբոսանքի դուրս գաք թարմ օդին: Սկսեք օրը մի բաժակ տաք ջրից և կիտրոնի հյութից: Մի´ նախաճաշեք, քանի որ այսօր Ձեզ մոտ մինի-պահք է:

 

Թարմացնող զբոսանք

 

Առանց շտապելու զբոսնեք, որպեսզի միանգամից քաղց չզգաք: Փորձեք հետևել բնությանը, նկատել այն, ինչ մինչ այդ չէիք նկատել: Զգալով, թե ինչպես են թոքերն անկաշկանդ աշխատում, թարմ օդ շնչեք և արտաշնչեք: Զբոսնեք առնվազն կես ժամ: Լավ կլինի, եթե զբոսանքի ընթացքում լինեք միայնակ և կենտրոնացած Ձեր մտքերի, զգացողությունների վրա: Օրգանիզմի մաքրումը միայն ֆիզիկական չէ. կարևոր է հաշվի առնել նաև գործընթացի մտավոր ու հոգևոր կողմերը:

 

Մաշկի մաքրում. ջերմաթերապևտիկ լոգանք

 

Տուն վերադառնալով՝ ընդունեք թարմացնող ցնցուղ: Կնեյպի դպրոցը Գերմանիայում շատ վաղուց խորհուրդ է տալիս օգտագործել տաք և սառը ջուր: Ամբողջ մաշկը տրորելով խոնավացնող քսուքով՝ Դուք կվերջացնեք մաքրման տվյալ փուլը:

 

Պատրաստ եղեք, որ այս ամենից հետո թեթև հոգնածություն եք զգալու: Ճաշին և ընթրիքին կերեք միայն մրգեր կամ թեթև բուտերբրոդներ: Թույլ տվեք՝ օրգանիզմը շարունակի վայելել թեթևությունը. չէ՞ որ նորից ծանրաբեռնվելու է աշխատանքային շաբաթվա ընթացքում: Նույն ռեժիմով անցկացրեք նաև հանգստյան երկրորդ օրը:

 

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում:
Տեղեկատվությունը տրամադրել է Med-Practic ընկերությունը: