Առողջապահություն

Ինչպես ընտրել հարմարավետ կոշիկ

Դու հագել ես շքեղ զգեստ, բայց ոչ համապատասխան կոշիկնե՞ր... վատ իրավիճակ: Նույնիսկ ամենաթանկ կոշիկը, եթե հարմար չէ, կարող է քեզ թագուհուց դարձնել աննկատ անձնավորություն, բայց մի՛ անհանգստացիր, այս խորհուրդները կօգնեն քեզ ճիշտ կողմնորոշվել:

Կոշիկն արտաքին տեսքի ամենակարևոր մասն է: Այն ունի կերպարն ամբողջացնելու կարողություն, որն էլ թույլ է տալիս շլացուցիչ տեսք ունենալ: Այն նաև կարող է ավելի բարձրահասակ ցույց տալ, իսկ ոտքերն ավելի մեծ կամ փոքր: 

 

Կոշիկ ընտրելու հարցում կանայք ավելի մեծ հնարավորություն ունեն, քան տղամարդիկ: Այս հանգամանքն ունի իր առավելությունն ու թերությունը. լավ է ունենալ ընտրելու մեծ հնարավորություն: Հողաթափեր պետք է լինեն յուրաքանչյուր կնոջ զգեստապահարանում, պարտադիր է նաև սպորտային կոշիկների առկայությունը, իսկ սանդալներն ավելի հարմար է կրել կարճ շորտերի հետ:
 
Ցածր կամ միջին կրունկով և բաց կամ փակ կոշիկները հարմար են գործարար կանանց համար: Երկու դյույմանոց ցածր առաջամասով կոշիկները երկարացնում են ոտքերը: Բարձրակրունկները հարմար են երեկոյան հավաքույթների համար: Կաշվե թեթև կոշիկները շատ գեղեցիկ են ուղիղ ջինսե տաբատների կամ շորտերի հետ:
 
Երկարաճիտ կոշիկները կարելի է հագնել ջինսերի, զգեստների ու նաև շորտերի հետ: Դրանք շատ գեղեցիկ են նաև կարճ կիսաշրջազգեստների հետ: Խուսափե՛ք երկարաճիտ կոշիկի և շրջազգեստի միջև եղած տարածությունից: Եթե այն կա, ապա կրեք մուգ գուլպաներ:
 
Հաստ կրունկով կոշիկն ավելի է փոքրացնում նեղ ոտքերը և փոքր կոճերն ու կնոջը տալիս է անհավասարակշռության զգացում, իսկ բարակ կրունկներն ավելի են մեծացնում կոճերը: 
 
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում:
Տեղեկատվությունը տրամադրել է Med-Practic ընկերությունը: