Հանրագիտարան

Վեգանի համաշխարհային օր

Այսօր բուսակերության առավել ավանդական տեսակի՝ Վեգանի միջազգային օրն է։ Հոկտեմբերի 1-ին նշվող Բուսակերության միջազգային օրն ու Վեգանի օրը սերտորեն կապված են: Հոկտեմբերի 1-ից սկսվում է «բուսակերության գիտակցման ամիսը», որը ներառում է մի շարք տոներ և տևում է մինչև նոյեմբերի 1-ը։
Ավանդապաշտ բուսակերները՝ վեգանները, տարբերվում են նրանով, որ մթերքների օգտագործման հարցում միանգամայն ծայրահեղ են:
 
Բացի այդ, նրանք հրաժարվում են նաև առօրյայում օգտագործել կաշի, բուրդ և կենդանիներին առնչվող այլ բաներ:
 
Նրանք ոչ միայն չեն ուտում միս կամ ձուկ, այլև հրաժարվում են կենդանական ծագումով բոլոր մթերքներից`   ձվից, կաթից, մեղրից և նմանատիպ այլ մթերքներից:
 
Մերժման պատճառները կարող են տարբեր լինել, սակայն հիմնականը կենդանիների սպանությանը և նրանց նկատմամբ դաժան վերաբերմունքին մասնակից չլինելու ցանկությունն է:
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: