Հանրագիտարան

Արմաշի միաբանությունն սկսեց հրատարակել «Հույս» հանդեսը

Մինչև Կ. Պոլսի հայոց պատրիարքության ստեղծումը (1461թ.), Արմաշի Չարխափան Սբ. Աստվածածին վանքը եղել է Արևմտյան Անատոլիայի վանական կենտրոնը: Հիշատակվել են երկու տասնյակից ավելի առաջնորդներ: 1780թ.-ից առաջնորդ է եղել տաղերգու Պետրոս արք. Ղափանցին:
Բարդուղիմեոս արքեպիսկոպոս Կապուտիկյանի օրոք (1786-1809թթ.) վերակազմվել է միաբանությունը, հաստատվել ուսումնարան, 1786թ. կառուցվել մատենադարանի շենքը: 1804թ. Չակր Հասանն իր թշնամուն ապաստան տալու համար իբրև վրիժառություն ավերել է վանքը:
 
Պողոս արք. Ղարախոչյանը (1810-1825թթ.) դժվարությամբ ձեռք է բերել վերաշինության իրավունքի հրովարտակ (1820թ.), և նույն թվականի սեպտեմբերի 26-ին՝ Վարագա Ս. Խաչի տոնին, կատարվել է վանքի օծումը: Ստեփանոս արք. Աղավնունու պատրիարքության օրոք վերջնականապես ձևավորվել է վանական համալիրը:
 
Ստեփանոս արք. Մաղաքյանի (1856-1865թթ.) գործուն մասնակցությամբ է նախապատրաստվել և ընդունվել Արմաշի Չարխափան Սուրբ Աստվածածին վանքի կանոնադրությունը: 1864թ. ստեղծվել է տպարան, և սկսվել է «Հույս» հանդեսի հրատարակությունը:
 
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: