Հանրագիտարան

Չե Գևարա

Մարքսիստ հեղափոխական, քաղաքական գործիչ և Կուբայական հեղափոխության ու միջազգային կոմունիստական շարժման ականավոր մասնակից Չե Գևարան (1928թ.. հունիսի 14 - 1967թ. հոկտեմբերի 9) երիտասարդ տարիքից ուսանել է բժշկություն, ճանապարհորդել Հարավային Ամերիկայում, տեսել մայրցամաքի ժողովրդի աղքատ վիճակը։
Այդ ճանապարհորդությունների ընթացքում իր փորձառությունները և դիտողությունները նրան քաջալերում են շարունակել մարքսիզմի ուսումնասիրումը, քանի որ նա հավատում էր՝ մարքսիստական հեղափոխությունը ժողովրդի չքավորությունը հաղթահարելու միակ լուծումն է։
 
1956թ.-ին, երբ Մեքսիկայում էր գտնվում, ծանոթանում է Ֆիդել Կաստրոյի հետ և միանում է վերջինիս հեղափոխական շարժմանը։ Կուբայական հեղափոխության արդյունքում կործանվում է Կուբայի դիկտատոր Գեներալ Ֆուլխենսիո Բատիստան:
 
1965թ.-ին Չե Գևարան մեկնում է Կուբայից՝ մտադրություն ունենալով հեղափովություն կազմակերպել Կոնգոյում և Բոլիվիայում։ Բոլիվիայում ձերբակալվում է։ Նա մահապատժի է ենթարկվում Բոլիվիայի նախագահ Ռենե Բարրիենտոսի հրամանով Լա Իգերա բնակավայրում Վալեգրանդեի մոտ 1967թ.-ի հոկտեմբերի 9-ին։
 
Մահից հետո Չե Գևարան դառնում է սոցիալիստական հեղափոխության շարժումների խորհրդանիշը։ Գևարայի պատկերն աշխարհում ամենաճանաչված նկարներից մեկն է։
 
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: